04-04-2026 / 09:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը պատրաստվում է երկու հայտ ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ

2025/09/03 14:57
Հայաստան, Հասարակություն

Հայաստանը պատրաստվում է երկու հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ՝ Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկվելու համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ. կոնվենցիայի շրջանակում կատարվող աշխատանքների և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հանդիպումը։

Նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության 1972 թ․ կոնվենցիայի ազգային համակարգող Հարություն Վանյանը ներկայացրել է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում վերջին 2 տարիներին ընդգրկված 3 հուշարձանները՝ «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը», «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան»։

Հարություն Վանյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը պատրաստվում է 2 նոր հայտ ներկայացնել, որոնցից մեկը վերաբերում է «Արենի-1» քարայրին և գինեգործության հետ վերջինիս կապին, իսկ երկրորդի մասին կհայտարարվի առաջիկայում։

Հանդիպման ընթացքում նախանշվել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձաններ ընդգրկելու ուղղությամբ հետագա անելիքները։ Մասնավորապես՝ քննարկվել են նախնական ցանկում ընդգրկված հուշարձանները հիմնական ցանկ տեղափոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նախնական ցանկում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանող մի շարք հուշարձանների առաջադրման հավանականությունը։ Ցանկում որպես առանձին բաղադրիչ ներառելու նպատակով քննարկվել է նաև բնության հուշարձան առաջադրելու հնարավորությունը:

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում արդեն ընդգրկված են Հայաստանի մի շարք պատմամշակութային արժեքներ, այդ թվում՝ Հաղպատի ու Սանահինի վանքերը, Գեղարդավանքը, ինչպես նաև Էջմիածնի մայր տաճարը։

Նախորդ Լուրը

Ղազախստանը չեղարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմը

Հաջորդ Lուրը

Թուրքիայում ինքնաթիռ է ընկել (տեսանյութ)

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում ինքնաթիռ է ընկել (տեսանյութ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)