15-11-2025 / 00:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սոցհարցում. Վրաստանի բնակչության 78%-ը կողմ է ԵՄ անդամակցությանը

2025/09/04 16:47
Վրաստան

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Վրաստանը (CRRC) սոցհարցում է անցկացրել ԵՄ-ի և առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկման մասին վրաստանցիների հանրային կարծիքի վերաբերյալ։ Հարցումն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության հիմնադրամ»-ի պատվերով և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։ Հեռախոսային հարցմանը մասնակցել է 1333 հոգի, հարցումն անցկացվել է 2024թ․ օգոստոսի 8-12-ը։

Ըստ հարցման՝ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցումը կվնասի երկրի քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ, եթե առանց վիզայի ռեժիմը իսկապես կասեցվի, բնակչության կեսից ավելին պատասխանատու է համարում կառավարությանը։

ԵՄ անդամակցության աջակցությունը Վրաստանի բնակչության շրջանում շարունակում է բարձր մնալ: Հարցվածների 78%-ը աջակցում է ԵՄ անդամակցությանը: Երիտասարդների (18-34) շրջանում Վրաստանի ԵՄ անդամակցության աջակցության մակարդակն ավելի բարձր է՝ 86%: Ավելի մեծ տարիքային խմբերի շրջանում աջակցության մակարդակը փոքր-ինչ նվազում է, սակայն ճնշող մեծամասնությունը դեռևս աջակցում է ԵՄ անդամակցությանը. 76%-ը՝ 35-54 տարիքային խմբում և 71%-ը՝ 55+ տարիքային խմբում:

Հարցման արդյունքների համաձայն՝ վերջին 8 տարվա ընթացքում բնակչության 22%-ը առնվազն մեկ անգամ առանց վիզայի մեկնել է ԵՄ որևէ երկիր: Երիտասարդների (18-34 տարեկան) շրջանում այս ցուցանիշը հասնում է 33%-ի, միջին տարիքի քաղաքացիների շրջանում՝ 23%-ի, իսկ տարեց բնակչության շրջանում՝ 12%-ի: Տղամարդկանց շրջանում ավելի մեծ մասնաբաժին (26%) է մեկնել ԵՄ առանց վիզայի, քան՝ կանանց շրջանում (18%):

Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (78%) կարծում է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդության կասեցումը վնասակար կլինի Վրաստանի քաղաքացիների համար: Հարցվածների 14%-ը կարծում է, որ առանց վիզայի ռեժիմի կասեցումը ոչինչ չի փոխի։

Շեշտվում է, որ հարցման արդյունքները ներկայացուցչական են Վրաստանի վրացախոս չափահաս բնակչության համար:

Նախորդ Լուրը

ՌԴ-ն հուսով է, որ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիները շուտով կվերադառնան. Օվերչուկ

Հաջորդ Lուրը

Երևանում կանցկացեն «Սարոյանական օրեր»

Այլ Լուրեր

Անվտանգություն

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025
Հայաստան

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Ադրբեջան

ԳԱԱ-ում քննարկվեցին Հարավային Կովկասում արտաքին քաղաքականության փոխակերպումները

14/11/2025
Հաջորդ Lուրը

Երևանում կանցկացեն «Սարոյանական օրեր»

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

14/11/2025

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

14/11/2025

Ալիևը և Զելենսկին դատապարտել են Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հարվածը

14/11/2025

ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը` Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

14/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)