22-05-2026 / 21:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է ռազմագերիների ազատ արձակման հարցը

2025/09/16 15:37
Արցախ, Հայաստան

Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ։ Լևոն 14-րդ Պապի հետ հանդիպումը կայացել է Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշել է, որ երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են շնորհառատ հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու բարեպատեհ առիթը «այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ: Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխհարաբերությունների հիշարժան հանգրվաններից Նորին Սրբությունը նկատեց 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված սրբազան Պատարագը և Հայոց Եկեղեցու մեծագույն սրբերից Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես Տիեզերական Եկեղեցու վարդապետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ՝ արդյունավորվելով նորանոր բարի համատեղ իրագործումներով։

Զրույցի ընթացքում երկու Հովվապետերն անդրադարձան աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետի ուշադրությանը հանձնվեցին նաև իրենց նախնիների բնօրրանից՝ Արցախից, տեղահանված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։

Հովվապետերը կարևորեցին Եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյակցության ապահովման գործում՝ հավատարիմ տերունավանդ կոչման՝ առատացնելու մարդկանց սրտերում հավատը, հույսը և սերը։ Ընդգծվեց անհրաժեշտությունը միավորելու Եկեղեցիների ջանքերը հանուն Ավետարանի լույսի տարածման, մարդկանց իրավունքների պաշտպանության և բարօր ու ապահով աշխարհի կերտման։

Վերջում Նորին Սրբությունը Լևոն 14-րդ Պապին հրավիրել է Հայաստան։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամները ստացան Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնությունը։ Տեղի ունեցավ նվերների փոխանակում։Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղավ նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված վախճանյալ Քահանայապետի հոգու հանգստության համար։

Նախորդ Լուրը

Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Մեհդի Սոբհանի

Հաջորդ Lուրը

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Այլ Լուրեր

Հայաստան

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

22/05/2026
ԱՄՆ

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026
Ադրբեջան

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)