04-12-2025 / 09:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղաuպանnւթյnւններից մեկը

2025/09/19 12:07
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ

«Փաստագրված դեպքերի և արձանագրված խախտումների ծավալը թույլ է տալիս միանշանակ պնդելու, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։ Բաքվի վարչակարգը որդեգրել է մշակութային ժառանգության հետևողական ջնջման ռազմավարություն՝ նպատակ ունենալով վերացնել Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը»,- 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերին ու արցախի հայաթափմանն անդրադառնալով՝ նշել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։

«2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմը հերթական լայնածավալ պատերազմը սանձազերծեց ամբողջովին շրջափակված Արցախի դեմ։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի հիմնական թիրախները դարձան ոչ թե ռազմական օբյեկտները, այլ քաղաքացիական բնակչությունը և հասարակական նշանակության ենթակառուցվածքները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դասվում է ռազմական հանցագործությունների շարքին։

Պատերազմի հետևանքով Արցախը ժամանակավորապես բռնազավթվեց, իսկ Արցախահայությունը՝ բռնի տեղահանվեց իր հազարամյակների պատմություն ունեցող բնօրրանից։ Այսպիսով, Բաքվի բռնապետական վարչակարգը ոչ միայն իրականացնում է ցեղասպանություն, այլև նպատակաուղղված հարվածում է հայ ժողովրդի ինքնության հիմքերին։

Ադրբեջանի քաղաքականությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից շարունակվում է աննախադեպ ծավալներով․ համակարգված ոչնչացվում են Արցախի պատմամշակութային հուշարձանները՝ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, բնակելի թաղամասեր, ամբողջական բնակավայրեր, մշակութային կենտրոններ և այլն ։ Այս հուշարձանները ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային քաղաքակրթության անքակտելի մասն են, և դրանց ոչնչացումը դասվում է մշակութային ցեղասպանության ամենաաղաղակող օրինակներից մեկի շարքին։

Փաստագրված դեպքերի և արձանագրված խախտումների ծավալը թույլ է տալիս միանշանակ պնդելու, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է համաշխարհային մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։ Բաքվի վարչակարգը որդեգրել է մշակութային ժառանգության հետևողական ջնջման ռազմավարություն՝ նպատակ ունենալով վերացնել Արցախում հայ ժողովրդի պատմական ներկայության հետքը։

Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքի, անգործության և շատ դեպքերում՝ հանցավոր լռության պայմաններում։ Ավելին, միջազգային կառույցները հաճախ սահմանափակվում են արարողակարգային հայտարարություններով՝ խուսափելով անվանել կատարվածը իր անունով՝ ցեղասպանություն և մշակութային ցեղասպանություն։ Այսպիսի մոտեցումը ոչ միայն խրախուսում է Բաքվի հանցավոր քաղաքականությունը, այլև վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ ապագա հանցագործությունների համար»,- գրել է նա։

Նախորդ Լուրը

Էլ-Ռիադն այլևս պատրաստ չէ անվտանգության հարցում հույսը դնել Միացյալ Նահանգների վրա․WSJ

Հաջորդ Lուրը

Թուրքական զորքերը կարող են հեռանալ Սիրիայից

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Անվտանգություն

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն ավարտվել է առանց փոխհամաձայնության

03/12/2025
Ադրբեջան

Ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը. պարզաբանում է կառավարությունը

02/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքական զորքերը կարող են հեռանալ Սիրիայից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)