02-07-2026 / 20:48
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2025/09/25 14:48
Իրան, Հայաստան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

Սրբուհի Գալյանը, ողջունելով նախարար Ամին Հոսեյն Ռահիմիին, շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, բարձր գնահատելով ՀՀ և ԻԻՀ միջև մինչ այժմ իրականացված արդյունավետ համագործակցությունը։ Ամին Հոսեյն Ռահիմին շնորհալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ իր կողմից բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի արդեն իսկ առկա իրավապայմանագրային դաշտը լինի գործող և իրականացվի երկկողմ պայմանավորվածությամբ սահմանված անելիքները: ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին ընդգծել է երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության խորացման կարևորությունը։

Նախարարները ստորագրել են նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարության միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր, որը կնպաստի երկու երկրների միջև այս ոլորտում համագործակցության խորացմանը։

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության ոլորտում առկա երկկողմ համագործակցության ընթացքում առաջացող խնդիրներին և դրանց լուծմանը, ինչպես նաև ՀՀ-ում պատիժը կրող դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Պրոբացիայի շահառու հանդիսացող ԻԻՀ քաղաքացիներին առնչվող հարցերին ու առկա խնդիրներին: Արդարադատության ոլորտից զատ նախարարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին և իրանցի գործարարների կողմից ներդրումային ոլորտին ու հիմնական խնդիրներին: Նախարարն անդրադարձել է նաև սնանկության ոլորտին և նշել է, որ ներկայում աշխատանքներ են իրականացվում օրենսդրական դաշտի կարգավորման ուղղությամբ:
ԻԻՀ արդարադատության նախարարը նշել է, որ աջակցում են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող խաղաղության գործընթացին:

Հանդիպման ավարտին Սրբուհի Գալյանը պաշտոնական հրավեր է ստացել ԻԻՀ Ամին Հոսեյն Ռահիմիից՝ այցելելու Թեհրան:

Նախորդ Լուրը

Միրզոյանը Շվեյցարիայի պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը

Հաջորդ Lուրը

Թուրք ջրասուզորդները նամազ են արել ջրի տակ (Վիդեո)

Այլ Լուրեր

Հայաստան

Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

02/07/2026
Ադրբեջան

Փաշինյան․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

02/07/2026
Թուրքիա

Իգդիրում նոր ճանապարհ են նախագծում՝ հաշվի առնելով Հայաստանի հետ հնարավոր բեռնափոխադրումները

02/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրք ջրասուզորդները նամազ են արել ջրի տակ (Վիդեո)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը

02/07/2026

Փաշինյան․ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ԷԼԳ-երի կառուցումը կնպաստի ՀՀ էներգետիկ անվտանգությանը

02/07/2026

Ֆրանսիայում շոգի պատճառով ջրային ավազաններում լողալու ընթացքում ավելի քան 90 մարդ է խեղդվել

02/07/2026

Շվեդիայում ՌԴ դեսպանատունը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

02/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)