23-05-2026 / 07:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը

2025/09/26 11:15
Թուրքիա

Սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախքան հանդիպումը կողմերն ընդլայնված կազմով օվալաձև սենյակում հանդես են եկել ողջույնի խոսքով, ինչպես նաև պատասխանել լրագրողների հարցերին:

Էրդողանն ընդգծելով, որ ինչպես Թրամփի նախագահության առաջին, այնպես էլ երկրորդ շրջանում Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններն այլ ընթացք ունեն, ասել է.

«Ես հավատում եմ, որ մենք լավ հնարավորություն ենք ունենալու համապարփակ քննարկելու թե՛ «F-35, թե՛ «F-16»-ի (ամերիկյան արտադրության կործանիչներ-խմբ.) և թե՛ «Halk Bankası»-ի հետ կապված մեր հարաբերություններին վերաբերող հարցերը»:

Նախքան հանդիպման մեկնարկը Թրամփը ևս պատասխանել է լրագրողների հարցերին:

Վերջինս նշել է, թե Էրդողանի հետ երկար ժամանակ է ինչ բարեկամներ են, ապա ասել. «Շատ հարգարժան մեկն է: Իր երկրում, ամբողջ Եվրոպայում և ամբողջ աշխարհում մեծ հարգանք ունի»: Բացի այդ, Թրամփը Թուրքիայի նախագահին է վերագրել «Թուրքիայի հսկայական բանակի» ստեղծումը և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է Սպիտակ տանը Էրդողանին հյուրընկալելը:

Հավելենք, որ փակ հանդիպումը տևել է ավելի քան 2 ժամ, ինչից հետո Էրդողանը հեռացել է Սպիտակ տնից:

Նախորդ Լուրը

Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանն առաջարկում են հունվարի 27-ը սահմանել որպես «Հիշատակի և խոնարհումի օր»

Հաջորդ Lուրը

Վրաստանի նախագահը Թրամփին առաջարկել է հարաբերությունները սկսել զրոյից

Այլ Լուրեր

Թուրքիա

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026
Թուրքիա

Էրդողանի հրամանագրով փակվել է Թուրքիայի հեղինակավոր համալսարաններից մեկը

22/05/2026
Թուրքիա

Թուրքիան և Ֆրանսիան ԵԽ անդամ երկրների շարքում ամենածանրաբեռնված բանտերն ունեն

22/05/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի նախագահը Թրամփին առաջարկել է հարաբերությունները սկսել զրոյից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)