Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում երկկողմ հանդիպում են անցկացնում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով՝ «Հիմա»:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն, որտեղ հոկտեմբերի 2-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին: