04-12-2025 / 03:52
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Իմեդի» հեռուստաալիքը ֆինանսավորվում է Իվանիշվիլիի կողմից. հետաքաննություն

2025/10/02 11:35
Հասարակություն, Վրաստան, Քաղաքականություն

2025թ․ սեպտեմբերի 8-ին հոլանդական «Follow the Money» հետաքննական լրագրության հարթակը հրապարակել մի հոդված, որի համաձայն՝ վրացական իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքը ֆինանսավորվում է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Հետաքննական հարթակը գրել էր, թե «Իմեդին» Վրաստանի ամենահայտնի հեռուստաալիքներից մեկն է, որին «փորձագետները մեղադրում են քարոզչություն տարածելու համար»։

«Հեռուստաալիքի սեփականատերը՝ վրաց-ամերիկացի գործարար Իրակլի Ռուխաձեն, պնդում է, որ հարթակը «խմբագրական առումով անկախ է», սակայն մեր նախորդ հոդվածը հրապարակելուց հետո մեր կատարած վերլուծությունը լրացուցիչ կասկածի տակ է դնում այս հարցը. հեռուստաալիքը ուղիղ վարկեր է ստացել երկրի իշխող կուսակցության՝ ռուսամետ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ և փաստացի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կայսրությունից։ 2022թ․ վերջին «Քարթու Բանկ» բաժնետիրական ընկերություը հեռուստաալիքին տրամադրել էր 17 վարկ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 44.8 մլն վրացական լարի (այդ ժամանակ մոտ 15.5 միլիոն եվրո)»,-նշվում է հոլանդական «Follow the Money» հետաքննական լրագրության հարթակի տեքստում։

Transparency International Georgia-ն իր հերթին շարունակել է հետաքննել թեման և պարզել է, որ Իվանիշվիլին «Իմեդին» ֆինանսավորում է առնվազն 2018-ից։

«2022թ․ վերջին «Իմեդիի» պարտքը Բիձինա Իվանիշվիլիի ընկերություններին կազմել է առնվազն 61 մլն լարի (մոտ 23մլն․ ԱՄՆ դոլար)։ «Քարթու Գրուպ»-ի հետ կապված այլ ընկերությունների հետ միասին պարտքը հասնում է 165մլն լարիի (մոտ 61մլն ԱՄՆ դոլար)։ «Իմեդի»-ն ֆինանսավորվում է արտոնյալ վարկերի միջոցով։ 2023թ․ հեռուստաընկերությունը ստացել է 331մլն լարի (մոտ 123մլն ԱՄՆ դոլար) վարկ։ Երկու հիմնական վարկատուներն են Բիձինա Իվանիշվիլին և Իրակլի Ռուխաձեն (իրենց ընկերությունների միջոցով)։ Ընկերությունը գործում է վնասով։ 2024-ին ընկերության պարտքը մեծացել է մինչև 391մլն լարի, իսկ վնասները՝ մինչև 454մլն լարի։»,- նշված է Transparency International Georgia-i հետաքննությունում։

Նախորդ Լուրը

Կոպենհագենում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Հաջորդ Lուրը

Իսպանիայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են ԱԳՆ

Այլ Լուրեր

Վրաստան

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

Իսպանիայում Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են ԱԳՆ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)