16-04-2026 / 02:31
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրո փոխհատուցում

2025/10/14 17:20
Վրաստան, Քաղաքականություն

2025 թվականի հոկտեմբերի 14-ին Ստրասբուրգի դատարանը «Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի՝ այսպես կոչված շարունակական օկուպացիա» գործով կայացրեց վճիռ՝ փոխհատուցման հարցով։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:

Ինչպես նշված է Վրաստանի արդարադատության նախարարության տարածած տեղեկատվության մեջ, դատարանի որոշմամբ Ռուսաստանը պարտավոր է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրոյից ավելի փոխհատուցում։

«Դատարանը լիովին ընդունեց Վրաստանի կառավարության կողմից ներկայացված համալիր իրավական դիրքորոշումն ու ապացույցները և արդյունքում Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրեց վճարել 253,018,000 եվրո՝ Վրաստանի ավելի քան 29,000 տուժած քաղաքացիների օգտին։

Հասարակությանն արդեն հայտնի է, որ այս գործով 2024 թվականի ապրիլի 9-ին կայացված որոշմամբ Ռուսաստանին վերագրվեց ամբողջական պատասխանատվություն օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով Վրաստանի բնակչության զանգվածային ճնշումների, կալանավորումների, հարձակումների, սպանությունների և նման դեպքերի հանդեպ ցուցաբերված պաշտոնական անտարբերության քաղաքականության համար, ինչը իրականացվում էր Վրաստանի տարածքների օկուպացիայի և այսպես կոչված «սահմանագծման» (բորդերիզացիա) ֆոնին։

Այսօրվա վճիռը հանդիսանում է Ռուսաստանի դեմ հաղթած պատմական գործերի տրամաբանական շարունակությունը։ «Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի (I)»՝ այսպես կոչված արտաքսվածների գործով, որը վերաբերում էր Ռուսաստանից վրացիների զանգվածային արտաքսմանը, Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրեց վճարել մինչև 10 միլիոն եվրո՝ էթնիկ վրացիների զանգվածային արտաքսման և նրանց իրավունքների կոպիտ խախտումների համար։ Հասարակությանը հայտնի է նաև «Վրաստանը ընդդեմ Ռուսաստանի (II)»՝ այսպես կոչված 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով կայացված վճիռը, որով Ռուսաստանի Դաշնությանը պարտադրվեց մինչև 130 միլիոն եվրոյի փոխհատուցում՝ պատերազմի և հետագա շրջանում վրաց քաղաքացիների դեմ իրականացված զանգվածային խախտումների համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Նախորդ Լուրը

Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի գլխավորած պատվիրակությանը

Հաջորդ Lուրը

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է նոր սերիալում (Տեսանյութ)

Այլ Լուրեր

Հարավային Կովկաս

Վրաստանը չի կարող լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը նախքան անդամակցությունը․ Վրաստանի ԱԳՆ

15/04/2026
Միջազգային

Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից

15/04/2026
Հայաստան

ԵՄ-ն նոր առաքելություն կգործուղի Հայաստան

15/04/2026
Հաջորդ Lուրը

Քիմ Քարդաշյանը նկարահանվել է նոր սերիալում (Տեսանյութ)

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)