Աշխարհի երկրները հայտնի են ոչ միայն իրենց սահմաններով ու դրոշներով, այլ նաև իրենց յուրահատուկ մականուններով։ Այդ մականունները տրվում են երկրներին՝ ելնելով ունեցած պատմությունից, մշակույթից, բնությունից, ավանդույթներից կամ միջազգային ընկալումից։ «Ermenihaber.am»-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրը հրապարակել է տարբեր երկրներին տրվող մականունների ցանկը։
Ցանկում ներառված է նաև Հայաստանը, որին տրվել է «Քարերի երկիր» մականունը։
Իր մշակութային բազմազանության և աշխարհագրորեն կամուրջ լինելու դերակատարման համար Թուրքիային տրվել է «Արևելքի և Արևմուտքի դարպաս» մականունը։
Ստորև թվարկված են մնացյալ երկրներին տրված մականունները՝
I. Սուդան – Սևերի երկիր
2. ԱՄՆ – Ազատության երկիր
3. Ալբանիա – Արծիվների երկիր
4. Բելառուս – Ճահիճների երկիր
5. Հայաստան – Քարերի երկիր
6. Վենեսուելա – Նրբագեղության երկիր
7. Ուզբեկստան – Մետաքսի ճանապարհի խաչմերուկ
8. Թուրքիա- Արևելքի և Արևմուտքի միջև անցման երկիր
9. Ղազախստան – Մեծ տափաստանի երկիր
10.Մոնղոլիա – Հավերժական կապույտ երկնքի երկիր
11. Քուվեյթ – Սև ոսկու երկիր
12. Լյուքսեմբուրգ – Եվրոպայի կանաչ սիրտը
13. Բուլղարիա – Վարդերի երկիր
14. Ֆինլանդիա – Հազար լճերի երկիր
15. Բելգիա – Վաֆլիի և շոկոլադի երկիր
16. Դանիա – Վիկինգների երկիր
17. Նիդեռլանդներ – Հողմաղացների և կակաչների երկիր
18. Գերմանիա – Բանաստեղծների և մտածողների երկիր
19. Իրան – Արիացիների երկիր
20. Սինգապուր – Առյուծների քաղաք
21. Նոր Զելանդիա – Երկար սպիտակ ամպի երկիր
22. Միացյալ Թագավորություն – Հույսի և փառքի երկիր
23. Ռուսաստան – Ցարեր
24. Ճապոնիա – Ծագող արևի երկիր
25. Բրազիլիա – Սուրբ Խաչի Երկիր








