26-07-2026 / 13:36
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից․ Սիմոնյանը՝ Եվրանեսթ ԽՎ-ին

2025/10/29 15:25
Ադրբեջան, Անվտանգություն, Հայաստան, Քաղաքականություն

Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության նոր նախաձեռնություններին։

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել, ինչի վկայությունն է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված համատեղ հռչակագիրը։ Նույն օրը երկու երկրների արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են նաև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը։ 

«Հռչակագրի ընդունումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ազդարարում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է։ Չնայած դրան՝ շարունակում են մնալ չլուծված մի շարք մարդասիրական հարցեր․ Ադրբեջանում պահվող անձանց, ռազմագերիների հարցը դեռևս լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը»,– նշեց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման «Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

«TRIPP նախագիծը բխում է Հայաստանի տեսլականից՝ իր հռչակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով ապահովելու անխափան տարածաշրջանային հաղորդակցությունը։ Այն նախատեսում է ինչպես երկաթուղու զարգացում, այնպես էլ մայրուղիների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և կապի մալուխների կառուցման հեռանկար Հայաստանի, Ադրբեջանի և հարակից երկրների միջև»,-ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը նաև նշեց, որ Հայաստանը ողջունում է Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ԵՄ-ի նոր ռազմավարական մոտեցումը, որը, ըստ նրա, կարող է նոր խթան դառնալ տարածաշրջանային կայունության և փոխշահավետ համագործակցության համար։

Նախորդ Լուրը

Հայաստանում Չեխիայի դեսպանը կրկնօրինակում է Փաշինյանին (Տեսանյութ)

Հաջորդ Lուրը

Արսեն Բալայանը՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Այլ Լուրեր

Իրան

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026
Անվտանգություն

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026
Հաջորդ Lուրը

Արսեն Բալայանը՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

24/07/2026

ԻՀՊԿ-ն կոչ է արել մարդկանց հեռանալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներից

24/07/2026

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի նկատմամբ

24/07/2026

Արաղչին ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի ակտիվների հնարավոր բռնագրավման հետևանքների մասին

24/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)