24-05-2026 / 10:03
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը վերահաստատել է ՀՀ հետ գործակցությունը ընդլայնելու պատրաստակամությունը

2025/11/03 12:27
Քաղաքականություն

Հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ՀՀ անկախության 34-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են ԱՄՆ տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ երկրում հավատարմագրված դիվանագետներ, դիվանագիտական ու ռազմական շրջանակների ներկայացուցիչներ, ամերիկյան գործարար ոլորտի անդամներ, ինչպես նաևՀՀ պատվո հյուպատոսներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության մշակման հարցերով աշխատակազմի ներկայացուցիչ Ջոնաթան Ասքոնասը։ Նա ևս շնորհավորել է ներկաներին անկախության տարեդարձի առթիվ և վերահաստատել է ԱՄՆ վճռականությունը՝ ընդլայնելու երկկողմ համագործակցությունը, հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունը։ Դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ անկախության տարեդարձի առթիվ՝ ընդգծելով անկախության պատմական արժեքը։ Դեսպանը ներկայացրել է 1991թ. անկախության հանրաքվեի քվեաթերթիկի բնօրինակը՝ որպես ժողովրդի՝ անկախ պետություն ունենալու միասնական կամքի խորհրդանիշ։

Մկրտչյանը, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նշել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված խաղաղության պայմանագրի պատմական կարևորությունը։ Նա իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ վարչակազմի գործընկերներին՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերված կայուն աջակցման համար՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության, ժողովրդավարության և փոխադարձ հարգանքի հիման վրա ձևավորված կապերի խորացման անհրաժեշտությունը։

Նախորդ Լուրը

Սպանությունների թվով Հայաստանը շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել. ՆԳՆ

Հաջորդ Lուրը

Բացահայտվել է Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրանի անհետացման դեպքը. երեխային կյանքից զրկել է հայրը

Այլ Լուրեր

Թուրքիա

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026
Միջազգային

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Հայաստան

Նեպալում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսություն

22/05/2026
Հաջորդ Lուրը

Բացահայտվել է Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրանի անհետացման դեպքը. երեխային կյանքից զրկել է հայրը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)