24-05-2026 / 07:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը Դեմիրթաշի գործով հիմք է ընդունում ոչ թե ՄԻԵԴ վճիռը, այլ տեղական դատարանի

2025/11/05 16:52
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան քուրդ քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշի հնարավոր ազատ արձակման վերաբերյալ որոշումը կկայացնի` ելնելով տեղական դատական ​​իշխանությունների որոշման վրա։

Էրդողանը նման կերպ է մեկնաբանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը, որը երկուշաբթի օրը մերժեց Թուրքիայի բողոքարկումը Դեմիրթաշի գործով նախկինում կայացված որոշումը վերանայելու վերաբերյալ։

«Մենք իրավական պետություն ենք։ Մենք կհետևենք տեղական դատարանի որոշմանը»,-Էրդողանի խոսքերն է մեջբերել NTV-ն։

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը չորեքշաբթի օրը ավելի վաղ հայտարարել էր, որ Դեմիրթաշի գործով որոշումը կկայացնի Անկարայի շրջանային դատարանը, որտեղ նրա փաստաբանները բողոքարկել էին Ստրասբուրգի դատարանի վճիռը։

«Մենք պետք է սպասենք Անկարայի դատարանի որոշմանը»,-լրագրողներին ասել է նա։

Հոկտեմբերին Թուրքիան միջնորդություն ներկայացրեց ՄԻԵԴ-ի Մեծ պալատ՝ վերանայելու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Դեմիրթաշի գործով որոշումը։ Նա ձերբակալվել էր 2016 թվականին ահաբեկչության հետաքննության շրջանակներում և հետագայում դատապարտվել 42 տարվա ազատազրկման։

Հուլիսի 8-ին ՄԻԵԴ-ը վերահաստատեց իր որոշումը, որ Դեմիրթաշի ձերբակալությունը խախտել է նրա իրավունքները: Դատարանը նախկինում հայտարարել էր, որ նրա կալանքի բազմակի երկարաձգումները քաղաքական դրդապատճառներ ունեն և պարտավորեցրել էր թուրքական իշխանություններին Դեմիրթաշի փոխհատուցում վճարել, այդ թվում՝ բարոյական վնասի համար:

Նախորդ Լուրը

Խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր, բայց պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա. Ռուբինյան

Հաջորդ Lուրը

Սկսվել են Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի մատակարարումները Հայաստան․ Report.az

Այլ Լուրեր

Թուրքիա

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026
Միջազգային

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Թուրքիա

Էրդողանի հրամանագրով փակվել է Թուրքիայի հեղինակավոր համալսարաններից մեկը

22/05/2026
Հաջորդ Lուրը

Սկսվել են Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի մատակարարումները Հայաստան․ Report.az

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իսրայելցի նախարար. Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի

22/05/2026

Արևմուտքը քննարկում է Ռուսաստանի վրա հարձակման սցենարը․ Լավրով

22/05/2026

Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստան 5000 ամերիկացի զինվորական ուղարկելու մասին

22/05/2026

Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)