ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին հայտնում է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։ Միրզոյանը բանակցություններ կվարի վրացի գործընկեր Մակա Բոչորիշվիլիի հետ ։
Կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերության և տարածաշրջանային համագործակցության հարցեր:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Վրաստան էր եմկնել 2024 թվականի հուլիսին։







