23-10-2026 / 19:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

2025/11/17 14:40
Հայաստան, Քաղաքականություն

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ ներառյալ էներգետիկա, ենթակառուցվածքներ, արհեստական բանականություն և ներդրումների խթանում:

«Գոհունակությամբ կարող եմ նշել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի ընդլայնման, ռազմավարական գործընկերությունը նոր բովանդակությամբ ու կոնկրետ նախաձեռնություններով հագեցնելուն միտված քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան, ինչպես նաև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդման հարցում ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը»,- նշել է նախարար Միրզոյանը:

Անդրադարձ է կատարվել օգոստոսին 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Հաշվի առնելով, որ լրանում է Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի խորհրդանշական 100-րդ օրը՝ Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերն արձանագրել են համաձայնությունների իրականացման ուղղությամբ այս ընթացքում առկա առաջընթացը, ինչպես նաև անելիքները: Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կառուցման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների շուրջ: Ընդգծվել է վերջինիս կարևորությունն ավելի լայն աշխարհագրությամբ տրանսպորտային և այլ կապուղիների ցանցի զարգացման հարցում։

Արարատ Միրզոյանը և Ալիսոն Հուքերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային այլ թեմաների շուրջ:

Նախորդ Լուրը

PKK-ը հեռանում է Հյուսիսային Իրաքի կարևորագույն տարածքներից

Հաջորդ Lուրը

Արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտասահմանում

Այլ Լուրեր

Հայաստան

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Թուրքիա

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Ադրբեջան

Նիցցայի քաղաքապետն առաջարկում է Բաքվում պահվող 20 հայ գերիներին շնորհել պատվավոր քաղաքացու կոչում

23/10/2026
Հաջորդ Lուրը

Արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտասահմանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին կքննարկի TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագրի վավերացումը

23/10/2026
Demonstrators hold a rally to protest against a bill on "foreign agents", near Georgian Parliament building, in Tbilisi, Georgia, May 13, 2024. REUTERS/Irakli Gedenidze

Վրաստանն առաջին անգամ 2012 թվականից կորցրել է «ազատ ինտերնետ» ունեցող երկրի կարգավիճակը

23/10/2026

Վրաստանում լրագրող է բերման ենթարկվել Դավիթ Գարեջիի վանական համալիրի վերաբերյալ հրապարակումների պատճառով

23/10/2026

Ստամբուլում այսօր կհանդիպեն յոթ երկրների արտգործնախարարներ

23/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)