Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Մոլդովա, այնուհետև ԱՄՆ: Նա կհանդիպի հայկական համայնքային կառույցների, կրթամշակութային և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար ոլորտի հայազգի գործիչների և պաշտոնատար անձանց հետ և կքննարկի համագործակցության հետագա ուղիները։
Սինանյանը 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ կգործուղվի Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև՝ նոյեմբերի 24-27-ը) և Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 3-ը, Դենվեր՝ դեկտեմբերի 3-5-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 5-9-ը, Վաշինգտոն՝ դեկտեմբերի 9-11-ը)։








