Global Finance հեղինակավոր ամսագիրն արդեն 9-րդ տարին անընդմեջ Evocabank-ին ճանաչում է որպես լավագույն թվային բանկը Հայաստանում։
2025-ն առաձնահատուկ էր, քանի որ Բանկը նշել է իր 35 ամյակը։ Evocabank-ն արդեն 35 տարի իր հաճախորդների կյանքը դարձնում է ավելի հարմար, առաջարկում է լավագույն թվային լուծումները և ձևավորում ժամանակակից բանկինգի մշակույթ։
Global Finance–ը հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,050 օրինակով և տարածվում 192 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում և ֆինանսական կազմակերպություններում ներդրումային և ռազմավարական որոշումների ընդունման համար:
Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ և հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի ավելի քան 30 տարվա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի և ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:








