23-04-2026 / 07:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԳՆ․ Հրդեհների բոլոր օջախները մարվել են

2025/11/28 11:52
Հայաստան

Ներքին գործերի նախարարության լայնածավալ գործողությունների արդյունքում մարվել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների բոլոր օջախները։ Այդ մասին հայտնել են նախարարությունից:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 2700 փրկարար ծառայող, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության, Էկոպարեկային ծառայության, ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, համայնքների բնակիչներ։ Գործողություններին ներգրավվել են 65 հիմնական և մոտ 260 օժանդակ տեխնիկա, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ, որն իրականացրել է 109 թռիչք՝ օդից հետախուզության և հրդեհաշիջման նպատակով։

Առաջին զանգը զանգվածային հրդեհների վերաբերյալ ստացվել է նոյեմբերի 21-ին։ Մարտունու, Վարդենյաց լեռնանցքի, Զոլաքարի, Լճաշենի և մի շարք այլ վայրերում բռնկված հրդեհները մարելու համար ՆԳՆ Փրկարար ծառայությունն անմիջապես ձեռնամուխ է եղել գործողություններին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մինչև նոյեմբերի 25-ը լիովին մեկուսացնել հրդեհները նշված վայրերում՝ կանխելով կրակի տարածումը դեպի անտառներ և բնակելի գոտիներ։

Նոյեմբերի 22-24-ը ահազանգեր են ստացվել նաև Տավուշի մարզի Նավուր բնակավայրի և Դիլիջան քաղաքի հարակից անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին։ Դրանք մարելու համար նույնպես իրականացվել են մասշտաբային գործողություններ։ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մերձակայքում արձանագրված հրդեհները նույնպես հաջողվել է մարել։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը առողջարանային հատված և բնակելի տներ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունը շարունակում է հսկողությունը՝ բացառելու հնարավոր նոր բռնկումները։

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում խստորեն հետևել հրդեհային անվտանգության կանոններին, ցուցաբերել զգոնություն։

Նախորդ Լուրը

Էստոնիան մտադիր է ՀՀ-ում դեսպանություն բացել

Հաջորդ Lուրը

Evocabank-ը՝ 2025թ. լավագույն թվային բանկը Հայաստանում

Այլ Լուրեր

Անվտանգություն

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026
Հայաստան

Ապատեղեկատվության դեմ նոր գործիք․ ներկայացվել է «Stugel.am» հարթակը

22/04/2026
Կարևոր

Փաշինյան․ «Համոզված եմ՝ 2026թ․-ին գետնի վրա կսկսենք TRIPP-ի աշխատանքները»

22/04/2026
Հաջորդ Lուրը

Evocabank-ը՝ 2025թ. լավագույն թվային բանկը Հայաստանում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանական պատերազմը բնական գազի համաշխարհային շուկայի կառուցվածքային փոփոխության կարող է հանգեցնել

22/04/2026

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է TRIPP նախագծի դերը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում

22/04/2026

Սուրեն Պապիկյանը Վրաստանում է

22/04/2026

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

22/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)