Վրաստանի կառավարության որոշմամբ՝ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը սահմանված որոշ միջազգային և տեղական ճանապարհահատվածներում պարտադիր կլինի երթևեկել ձմեռային անվադողերով և սահքի դեմ պաշտպանիչ շղթաներով։
Նախատեսված են տույժեր և տուգանքներ՝ 100 լարի (14.000 դրամ) տուգանքից մինչև ոստիկանության աշխատակցի կողմից որոշակի տարածք մուտք գործելու արգելք, տրանսպորտային միջոցի ժամանակավոր առգրավվում և պահպանվող տարածք տեղափոխում։
Ձմեռային անվադողերը պարտադիր կլինեն հետևյալ միջազգային ավտոճանապարհների հատվածներում՝
•Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե. Օսիաուրիի խաչմերուկ-Սուրամիի խաչմերուկ, Ռիկոթի թունել-Ծեվա։
•Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս. Մլեթա-Կոբի հատված
•Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի. Դմանիսիի շրջանցիկ-Գուգութի հատված։
•Խաշուրի-Ախալցիխե-Վալե՝ Քվիշխեթի-Վալե հատված
•Թբիլիսի մուտքը՝ Զահեսի-Ռուսթավի հատված
•Ախալցիխե-Նինոծմինդա՝ Ախալցիխե-սահմանային հատված
•Ախալխալաքի-Կարծախի` Ախալքալաքի-սահմանային հատված








