30-07-2026 / 14:08
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն ավարտվել է առանց փոխհամաձայնության

2025/12/03 10:17
Անվտանգություն, Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ Կրեմլում հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի նախկին խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ: Հանդիպումը տևել է շուրջ հինգ ժամ, սակայն կողմերին չի հաջողվել հասնել փոխհամաձայնության։ Հայտնում է Armenpress-ը:

Բանակցություններին ռուսական կողմից ներկա են եղել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Հանդիպումից հետո Դմիտրիևը X-ում գրել է ընդամենը մեկ բառ՝ «արդյունավետ», իսկ Ուշակովը հայտնել է, որ տարածքային հարցերը ՌԴ-ի համար չափազանց կարևոր են, սակայն դրանց շուրջ փոխզիջման տարբերակ այս փուլում գտնել չի հաջողվել։

Ուշակովի խոսքով՝ ամերիկյան փաստաթուղթը բաղկացած է եղել 27 կետից, և ծանոթանալու համար այն փոխանցվել է ռուսական կողմին։ Բացի դրանից, Մոսկվային են հանձնվել ևս չորս փաստաթուղթ, որոնք նույնպես քննարկվել են Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում։

Լրագողներն Ուշակովին հարցրել են՝ արդյոք հանդիպումից հետո կողմերն ավելի են հեռացել միմյանցից հակամարտության լուծման հարցում։ «Միանշանակ՝ ոչ։ Բայց դեռ շատ աշխատանք է պահանջվում թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»,- նշել է նա։

Նա նշել է, որ քննարկվել են ոչ թե ամերիկյան կոնկրետ առաջարկները, կոնկրետ ձևակերպումները, այլ ամերիկյան փաստաթղթերում տեղ գտած դրույթների էությունը։ «Ինչ-որ բանի հետ մենք կարող ենք համաձայնել, և նախագահը դա հաստատել է իր զրուցակիցներին։ Ինչ-որ բան մեզ մոտ քննադատություն է առաջացրել, և նախագահը չի թաքցրել մեր քննադատական, նույնիսկ բացասական վերաբերմունքը մի շարք առաջարկներին։ Բայց կարևորն այն է, որ կայացել է բավականին օգտակար քննարկում»,-հավելել է ՌԴ նախագահի օգնականը:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը, Ուշակովը նշել է, որ դա կախված կլինի նրանց օգնականների և արտաքին գերատեսչությունների աշխատանքից։ Նա նաև ընդգծել է, որ կողմերը պայմանավորվել են չբացահայտել բանակցությունների մանրամասները։

Նախորդ Լուրը

Իսրայելը հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու նախապայմանը

Հաջորդ Lուրը

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը

Այլ Լուրեր

Թուրքիա

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

30/07/2026
ԱՄՆ

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

30/07/2026
ԱՄՆ

NBC News. Իրանի հարցում միասնական ռազմավարության բացակայությունը զայրացրել է Թրամփին

30/07/2026
Հաջորդ Lուրը

Վաշինգտոնում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ տնտեսական համագործակցության խորացումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

1500 իրանցի կալանավոր հացադուլ է հայտարարել

30/07/2026

Հայաստանը Թուրքիայի հետ բանակցությունների համար նոր բանագնաց է ընտրում

30/07/2026

Հայաստանն ու Իրանը քննարկել են տրանսպորտային համագործակցության ընդլայնումը

30/07/2026

Ռուբիոն Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է նավթի անխափան մատակարարումների հարցը

30/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)