04-12-2025 / 12:41
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

2025/12/04 10:24
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և իր փեսա, նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցել են «բավական լավ» հանդիպում։ Հայտնում է ABC News-ը:

Թրամփի խոսքով՝ ամերիկացի բանակցողները զգացել են, որ Պուտինը «կցանկանար ավարտել պատերազմը»։«Չգիտեմ՝ Կրեմլում ինչ են անում։ Կարող եմ միայն ասել, որ նրանք բավականին լավ հանդիպում են ունեցել նախագահ Պուտինի հետ։ Կտեսնենք՝ ինչ արդյունք կտա դա։ Դա մի պատերազմ է, որը երբեք չպետք է սկսվեր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ հանդիպումից հետո խոսել է Ուիթքոֆի և Քուշների հետ։ «Ի՞նչ դուրս կգա այդ հանդիպումից՝ չեմ կարող ասել, որովհետև տանգոյի համար երկու կողմ է հարկավոր»,-ընդգծել է նա։ Պուտինի մասին խոսելիս Թրամփը հավելել է․ «Նրանք տպավորություն էին ստացել, որ նա ցանկանում է վերջ տալ պատերազմին»։

Ըստ Թրամփի՝ Պուտինը հավանաբար ցանկանում է «վերադառնալ ավելի նորմալ կյանքին»։ «Կարծում եմ՝ նա կուզենար կրկին առևտուր անել Միացյալ Նահանգների հետ՝ շաբաթական հազարավոր զինվորներ կորցնելու փոխարեն։ Նրանց տպավորությունն այն էր, որ նա ցանկանում է պայմանավորվածության գալ»,-ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ Կրեմլում հանդիպում էր անցկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի նախկին խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների հետ: Հանդիպումը տևել էր շուրջ հինգ ժամ և ավարտվել առանց հստակ պայմանավորվածությունների:

Նախորդ Լուրը

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

Հաջորդ Lուրը

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Այլ Լուրեր

Ադրբեջան

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025
Հարավային Կովկաս

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Հաջորդ Lուրը

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստան-ԱՄԷ վարորդական վկայականները կճանաչվեն և կփոխանակվեն առանց քննությունների

04/12/2025

Հանդիպել են Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները

04/12/2025

Թրամփը Պուտինի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպումը «բավական լավ» է գնահատել

04/12/2025

Կոբախիձե. ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)