06-04-2026 / 23:05
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղի

2025/12/08 11:56
Հասարակություն

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և ՀԱՀ-ից։ Նախկինում «ՏաԹևեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում՝ 2024, 2023 և 2021 թվականներին․ հայտնում են «ՏաԹևեր ճոպանուղի» հանրային կապերի բաժնից։

«Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։ Այս տարի «ՏաԹևեր»-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր ճոպանուղին դարձել է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր) գրանցված այս նախագիծն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։

Այսօր Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզ այցելողների զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ։

«Տաթևեր»-ը ոչ միայն զբոսաշրջիկներին տանում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, այլև ուղեկցում է դեպի միջնադարյան Տաթևի վանք՝ նոր կյանք հաղորդելով տարածաշրջանին և այն վերածելով ճանապարհորդների, մշակութային նախաձեռնությունների ու տեղական բիզնեսների համար ձգողականության կենտրոնի։ Ծրագրի շնորհիվ տարածաշրջանում մասնավոր հատվածի ներդրումներն աճել են 11 անգամ։ Զբոսաշրջային հոսքերի աճը նպաստել է հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը․ Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել է B&B ձևաչափի շուրջ 40 նոր հյուրատուն։ «Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում՝ միավորելով հազարավոր նվիրատուների, շինարարների և կամավորների ջանքերը՝ հանուն Սյունիքի զբոսշրջային և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ծրագրի ամբողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը»,- նշված է հաղորդագրությունւմ։

World Travel Awards մրցանակը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը։ Այն ամեն տարի ճանաչում և պարգևատրում է համաշխարհային զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում ակնառու նվաճումները։ Մրցանակը հաճախ անվանում են զբոսաշրջային «Օսկար», քանի որ այն շնորհվում է ոլորտի լավագույն նախագծերին՝ կատարելագործման ձգտման, բարձրակարգ սպասարկման և նորարարական մոտեցումների համար։   

Նախորդ Լուրը

Հրապարակվել են նոյեմբերի օդի վերաբերյալ չափման սարքերից ստացված տվյալները

Հաջորդ Lուրը

Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից. Betconstruct-ը՝ հիմնական հարթակ

Այլ Լուրեր

Հայաստան

Երևանում օդի որակը բարելավվել է

06/04/2026
Հայաստան

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայերենով շնորհավորել է Սուրբ Զատիկը

06/04/2026
Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից. Betconstruct-ը՝ հիմնական հարթակ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Լուկաշենկո․ ՀԱՊԿ-ը պետք է զգուշությամբ մոտենա Հայաստանի հետ աշխատանքին

06/04/2026

Պեսկով․ Հայաստանը չի կարող միաժամանակ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինել

06/04/2026

Վրաստանն ԱՄՆ-Իրան հակասությունների համար հարթակ չէ. Պապուաշվիլիի պատասխանը Իրանի դեսպանին

06/04/2026

Թուրքիան հերքել է Իրանին զենք մատակարարելու մասին լուրերը

06/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)