03-02-2026 / 01:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում

2025/12/11 14:36
Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ վիզաների ստացման գործընթացում հերթեր չեն լինելու։

«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու», – ասաց Նիկոլ Փաշինյանը։  

ՀՀ վարչապետն այս առնչությամբ հավելյալ մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։ Այս հարցի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ` ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատնից է։  

Նա հույս հայտնեց, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի։ Վարչապետը հիշեցրեց, որ վերջին տարիներին նկատելի ավելացել է Հայաստանից դեպի ԵՄ տուրիստական հոսքը` չնայած վիզա ստանալու դժվարություններին։

ՀՀ վարչապետը նկատեց, որ շատերն են հանգստյան օրերին նախընտրում մեկնել Հռոմ, Բեռլին և այլ եվրոպական քաղաքներ, ինչը խոսում է ոլորտում փոփոխությունների, քաղաքացիների կյանքի որակի բարձրացման մասին։ Որպես օրինակ նա նշեց, որ ժամանակին ավիատոմսերը, թանկ լինելու պատճառով, շատերի համար անհասանելի էին թվում, իսկ հիմա շուկայում 35 կամ 50 եվրոյով հնարավոր է տոմս գնել։ Դա էլ իր հերթին նպաստում է, որ քաղաքացիները հաճախ ճամփորդեն Եվրոպա։

Նախորդ Լուրը

Բողոքի ակցիա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Հաջորդ Lուրը

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

Այլ Լուրեր

Ժամանց

Հարցում. Ինչից են գոհ և դժգոհ երևանցիները

02/02/2026
Հայաստան

Անձը 12 ամիս համարվում է առողջության ապահովագրության շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

02/02/2026
Հասարակություն

Գազայի երեխաները կարող են բուժում ստանալ ՀՀ-ում

02/02/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» միջազգային գինու մրցույթը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)