19-12-2025 / 01:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Մայր Աթոռը զգաստության կոչ է անում, ՆԳՆ-ը՝ զերծ մնալ սադրանքներից

2025/12/18 12:07
Հայաստան, Հասարակություն

Մայր Աթոռը Էջմիածինը հայտարարություն է տարածել հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով և զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։

Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։

Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ողղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։

Տերը օգնական հայոց ազգին»։

Ավելի վաղ, ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, անդրադառնալով եպիսկոպոսների՝ քաղաքացիներին Մայր Աթոռ հրավիրելուն հաջորդած հայտարարություններին: Ոստիկանությունից նշել են, որ իրականացնելու են օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով քաղաքացիների անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ՆԳՆ-ն՝

«Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին: 

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ և սոցցանցերի օգտատերեր սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ են կատարել։ 

Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը:

Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում նավթամթերքի առաջին խմբաքանակը

Հաջորդ Lուրը

Թուրքիան իր ռազմական ներուժով ՆԱՏՕ-ում 4-րդն է

Այլ Լուրեր

Հայաստան

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

18/12/2025
Հասարակություն

Հայաստանն ու Գերմանիան քաղավիացիայի անվտանգության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

18/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանական ԶԼՄ-ներ. Ադրբեջանից Հայաստան է ուղարկվում նավթամթերքի առաջին խմբաքանակը

18/12/2025
Հաջորդ Lուրը

Թուրքիան իր ռազմական ներուժով ՆԱՏՕ-ում 4-րդն է

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

18/12/2025

Լոնդոնում ԱԽ քարտուղարն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը

18/12/2025

Թբիլիսին հայտնել է, թե քանի տոննա դիզվառելիք կգա Հայաստան

18/12/2025

ՌԴ գործընկերներին խնդրել եմ շտապ զբաղվել երկաթուղու վերականգնմամբ. Փաշինյան

18/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)