ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը կոչ է արել ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Փալոնը տեղեկացրել է, որ միացել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբին (ANCA) և իրավապաշտպաններին, ովքեր կոչ են անում Միացյալ նահանգներին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ցեղասպանական քաղաքականության համար։

«Արդեն ժամանակն է, որ Կոնգրեսը քայլեր ձեռնարկի նրա վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և հետագայում կանխի Ադրբեջանին անվտանգային որևէ աջակցություն ցուցաբերելը»,- X-ի իր էջում գրել է կոնգրեսականը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here