Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Հայաստանին Իրանի աջակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը:

«Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա: Սակայն մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումը որևէ կերպ ուղղված չէ մյուս հարևանի դեմ»,- ասել է Իրանի խոսնակը:

Քանանին հիշեցրել է, որ պաշտոնական Թեհրանը մշտապես ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի  տարածքային ամբողջականության պահպանման և օրենքի ու միջազգային իրավունքի շրջանակներում երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Խոսնակը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ վերջին  զորավարժությունները ծրագրված են եղել նախապես և նախքան դրանց անցկացումը հարևանները պաշտոնապես տեղեկացվել են այդ մասին: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ իր ելույթում նշել էր, որ Իրանը զորավարժություններն անցկացրել է ի աջակցություն Հայաստանի:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here