Իրաքում այսօր կայացել է ազգային երկխոսության երկրորդ նիստը, որին մասնակցում էին վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմին, նախագահ Բարհամ Սալեհը, խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ալ-Հալբուսին և քաղաքական այլ ուժերի ղեկավարներ:

Իրաքյան պետական INA լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ նիստի շրջանակներում հետևյալ 6 առաջարկությունների վերաբերյալ համաձայնություն է կայացվել.

  1. Նիստի մասնակիցներն ընդգծել են ազգային երկխոսության նիստերի շարունակականության անհրաժեշտությունը,
  2.  Որոշվել է քաղաքական տարբեր ուժերից բաղկացած տեխնիկական թիմ ստեղծել ճգնաժամի լուծման շուրջ ընդհանուր տեսլականների և պատկերացումների մերձեցման համար, որպեսզի անցկացվեն արտահերթ ընտրություններ,
  3. Մասնակիցներն ընդգծել են ինստիտուտների և սահմանադրական իրավունքների ակտիվացումը,
  4. Դարձյալ կոչ են արել «Ալ-Սադր» շարժմանը՝ մասնակցելու նիստերին:
  5. Նիստի մասնակիցները շեշտել են քաղաքական ուժերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը,
  6. Շեշտվել է իրաքյան պետության կառուցվածքում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Բաղդադում՝ «Կանաչ գոտում», որտեղ գտնվում են կառավարական շենքեր և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ, բախումներ էին ընթանում շիայական քաղաքական ուժերի՝ «Ալ-Սադր» շարժման և «Կոորդինացիոն շրջանակի կողմնակիցների միջև: Զոհերի թիվը հասել է 30-ի, իսկ վիրավորներինը՝ 570-ի: Ալ-Սադրը կոչով դիմել էր իր աջակիցերին՝ դադարեցնելու բողոքի ակցիաները և հեռանալ «Կանաչ գոտուց»: Սակայն քաղաքական ճգնաժամը դեռևս չի կարգավորվել: Հնարավոր տարբերակները քննարկելու համար վարչապետ Մուստաֆա Ալ-Կազեմինկոչ էր արել ազգային երկխոսություն ացկացնել քաղաքական ուժերի միջև:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here