Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Լաթաքիայի նավահանգստի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով ոչնչացվել է այդտեղ տեղայակված  իրանական զինամթերքը:

Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվել է, որ Լիբանանի ժողովուրդն ու կառավարությունը միշտ կանգնելու են Սիրիայի արաբական հանրապետության կողքին՝ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման համար:

Իսրայելը  սովորաբար չի արձագանքում իրեն ուղղված մեղադրանքներին: Սակայն Լաթաքիայի նավահանգստի վրա հարձակումից ժամեր անց Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը Մերձավոր Արևելքում «օր ու գիշեր պայքարում են վատ ուժերի դեմ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Իսրայելը մի քանի հրթիռներ է արձակել Միջերկրական ծովի ուղղությամբ՝ թիրախավորելով Լաթաքիայի առևտրային նավահանգիստը: Հարձակումը պատճառել է միայն նյութական վնաս:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here