Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու հարց օրակարգում չկա։ ՍիվիլՆեթի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը։

«Այո, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն ինչպես գիտեք նման հանդիպում տեղի չի ունեցել և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա»,- նշեց Հունանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 31-ին հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ցանկացել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել, սակայն այն իրականություն չի դարձել։

«Մեր երկկողմ հանդիպումը դրական էր: Իրականում կցանկանայի, որ երեքով՝ այսինքն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ միասին հանդիպեինք, բայց Անթալիայում հնարավոր չեղավ»,- ասել է Չավուշօղլուն «Ahaber» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here