Փետրվարի 6-ին 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տուժել է 10 քաղաք: Կան մեծ ավերածութություններ բոլոր քաղաքներում: 

Երկրաշարժերի հետևանքով Քահրամանմարաշում, Քիլիսում, Դիարբեքիրում, Ադանայում, Օսմանիեում, Գազիանթեփում, Մալաթիայում և Հաթայում շենքեր են փլուզվել։

Նահանգապետերի հաղորդած նախնական տվյալներով՝ սպանվել է ավելի քան 29 մարդ, 209-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում: Տուժել են հարյուրավոր քաղաքացիներ:

Սիրիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը: Տուժածների մեծ մասը Լաթաքիա, Հալեպ, Տարտուս և Համա քաղաքներից են:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here