Ռուս հասարակությունը ցավագին է ընդունում այն փաստը, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարում է հարվածային «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այդ մասին  հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը՝ թուրքական ձախակողմյան «Aydinlik» թերթին տված հարցազրույցում։ 

«Ինձ այստեղ հաճախ են հարցնում, թե  ինչպես եմ վերաբերվում թուրքական ԱԹՍ-ների մատակարարմանն Ուկրաինային: Ազնիվ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են ընկալվում այդ մատակարարումները ռուսական հանրության շրջանում: «Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն ընկալվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին»։

Շարունակելով միտքը՝ դեսպանը շեշտել է, որ օրինակ Ռուսաստանը զենք չի մատակարարում նրանց, որոնք կռվում են թուրքական բանակի դեմ։

«Ի դեպ, նշեմ. այն երկիրը, որը հավակնում է լինել Թուրքիայի դաշնակիցը, սովորություն ունի զգալի քանակի զենք փոխանցել նրանց, ում դեմ կռվում են թուրք զինվորները, իսկ այդ ամենն Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա»,- ակնարկային հարցադրում է արել ռուս դիվանագետը։

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here