Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը դատապարտել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված հարձակումը՝ կտրականապես դատապարտելով դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները:

«Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Թագավորության կտրականապես մերժում է դիվանագիտական կառույցներ թիրախավորումը ցանկացած հիմնավորմամբ և ցանկացած պատրվակով, ինչը միջազգային դիվանագիտական օրենքների և դիվանագիտական անձեռնմխելիության կանոնների խախտում է», — ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Նշենք, որ երեկ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հրթիռակոծություն է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է իրանցի 7 զինվորական՝ այդ թվում երկու բարձրաստիճան հրամանատար: Իրանը հրթիռակոծության մեջ մեղադրել է Իսրայելին:

Հարձակումը դատապարտվել է մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի, Իրաքի, Հորդանանի, Օմանի, Պակիստանի և Կատարի կողմից:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here