28-09-2025 / 11:57
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես է թուրքական քարոզչամեքենան արջի ծառայություն մատուցում Ադրբեջանին

2021/11/08 13:16
Ադրբեջան, Թուրքիա, Քաղաքականություն


Թուրքիան և Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններում և մասնավորապես տեղկատվական-քարոզչական ոլորտում գործողություններն առավելագույնս ներդաշնակեցրել են։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո գործնականում ներդաշնակ համագործակցությունն ամրապնդել են ոլորտային մի շարք պայմանագրերով, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ առանձին լրատվամիջոցների։

Նման օրինակ է թուրքական «Ալբայրաք» հոլդինգի, որի կազմում է գործում մերձիշխանական «Յենիշաֆաք» թերթը,  և ադրբեջանական «Թրենդ» գործակալության միջև համագործակցության ու Turkicworld տեղեկատվական հարթակի ստեղծման մասին պայմանագիրը։ Այս համագործակցությունն այս փուլում առավելապես ուղղված է Հայաստանի դեմ՝ ծառայելով քաղաքական իշխանություններին սեփական օրակարգի առաջմղմանը։

Դրա հերթական դրսևորումն Արցախի և Հայաստանի թմրանյութերի տարանցման կենտրոն լինելու մասին Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի մեղադրանքների  տիրաժավորումն է թուրքական մամուլի կողմից։ Թեմային մասնավորապես հետևողականորեն անդրադառնում են նույն «Ալբայրաք» մեդիա հոլդինգի լրատվականները՝ մասնավորապես Յենիշաֆաք կայքը։ Ընդ որում, գրեթե նույն բովանդակությամբ ու ձևակերպումներով տեքստը մի կողմից ներկայացվում է որպես սեփական աղբյուրներից ստացված տեղեկություն, մյուս կողմից՝ որպես հեղինակային հոդված։

Թուրքական կայքի նման գործելաոճը ոչ միայն հերթական անգամ բացահայտ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական համագործակցության խորքային կողմերը, այլև մատնում է  Բաքվի՝ սեփական հանցանքները կոծկելու փորձերը։

Ըստ թուրքական կայքի 2 հրապարակումներում տեղ գտած պնդումների՝ Հայաստանն Արցախն օգտագործել է որպես թմրանյութների արտադրման և տարանցման կենտրոն։ Եվ միայն Արցախի որոշ շրջաններում վերահսկողություն սահմանելուց հետո  թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի գործողությունների շնորհիվ Ադրբեջանին հաջողվել է փակել այդ տարանցիկ ուղին։

Որպես նման հաջող գործողության օրինակ նշվում է Իրան-Ադրբեջան սահմանին Բիլեսուվար անցակետում առգրավված 520 կգ թմրանյութը։

Ուշագրավն այն է, որ այդ անցակետը, որտեղ իբրև թե ադրբեջանցի իրավապահները պայքարում են Ղարաբաղում թմրանյութեր ներմուծման դեմ, իրականում գտնվում է Իրան-Ադրբեջան սահմանին՝ Արցախի Հանրապետության՝ ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող սահմաններից շուրջ 100 կմ հեռավորության վրա, ինչն աշխարհագրորեն անհնար է դարձնում այն պնդումը, թե Ղարաբաղը թմրանյութերի տարանցիկ ուղի է եղել: 

Փաստացի, թուրքական կայքը արջի ծառայություն է մատուցել՝ Բաքվի հանցանքները հայերին վերագրելիս ակամայից բացահայտելով Բաքվի թմրանյութերի առևտրի տարանցիկ ուղիներից մեկը։

Նախորդ Լուրը

Մեկնարկել են ՀԱՊԿ երկրների՝ «Անխախտ եղբայրություն-2021» վարժանքները

Հաջորդ Lուրը

Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, կա 1 զոհ

Այլ Լուրեր

Հայաստան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

26/09/2025
Վրաստան

Վրաստանի իշխանությունները կխուսափեն Զելենսկու հետ բանավիճելուց․ Կոբախիձե

26/09/2025
Թուրքիա

Թուրքիան և ԱՄՆ-ն կհամագործակցեն միջուկային էներգիայի ոլորտում

26/09/2025
Հաջորդ Lուրը

Շուշիի մոտակայքում ադրբեջանցիները կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, կա 1 զոհ

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26–27-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում

26/09/2025

Վրաստանի իշխանությունները կխուսափեն Զելենսկու հետ բանավիճելուց․ Կոբախիձե

26/09/2025

Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների ոլորտում դրական հետագիծ է պահպանել

26/09/2025

Թուրքիան և ԱՄՆ-ն կհամագործակցեն միջուկային էներգիայի ոլորտում

26/09/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)