30-12-2025 / 10:10
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է Լիբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

2025/12/24 11:17
Թուրքիա, Քաղաքականություն

Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց Թուրքիայում կործանվել է Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադադին տեղափոխող ինքնաթիռը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X սոցիալական հարթակում հայտնել է, որ Falcon 50 բիզնես ինքնաթիռը Անկարայի օդանավակայանից դեպի Տրիպոլի է ուղևորվել ժամը 20։10-ին, օդանավի հետ կապը կորել է ժամը 20:52-ին։

Նրա խոսքով՝ բեկորները հայտնաբերվել են Հայմանայի շրջանի Քեսիկավակ գյուղից 2 կիլոմետր հարավ։ Նախարարը հայտնել է, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է խնդրել Հայմանայի շրջանում, սակայն դրանից հետո ինքնաթիռի հետ կապը չի վերականգնվել։

Օդանավում եղել է 5 ուղևոր։ Բացի Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետից, ինքնաթիռում են եղել նաև Լիբիայի ցամաքային ուժերի հրամանատարը, ռազմական արտադրության վարչության տնօրենը, ինչպես նաև շտաբի պետի խորհրդականն ու լուսանկարիչը։

Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հաստատել է, որ ալ-Հադադը զոհվել է Թուրքիայից պաշտոնական այցից վերադառնալիս։

«Այս ծանր մահը մեծ կորուստ է ազգի, զինվորականների և ամբողջ ժողովրդի համար», – ասվում է Դբեյբայի հայտարարության մեջ։ 

Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս պարզված չէ։ Ռուսական տարբեր ԶԼՄ-ներ գրում են, որ ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ է դարձել էլեկտրական սարքավորումների խափանումը։ 

Տրիպոլիում գտնվող Ազգային միասնության կառավարությունը հայտարարել է, որ վարչապետը հանձնարարել է պաշտպանության նախարարին պաշտոնական պատվիրակություն ուղարկել Անկարա՝ հետաքննությունը վերահսկելու համար։

Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային միասնության կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել ամբողջ երկրում։

Ըստ Reuters-ի՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ալ-Հադադն Անկարայում հանդիպել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի և այլ թուրք ռազմական հրամանատարների հետ։

Լիբիայում իշխանությունը բաժանված է արևելքի և արևմուտքի միջև։ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Տրիպոլիում գտնվող կառավարությանը։ Միաժամանակ, թուրքական իշխանությունները վերջերս ակտիվացրել են կապերը արևելյան Լիբիայի հետ, որտեղ կարևոր դեր է խաղում Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը։

Ըստ ՏԱՍՍ-ի, Հաֆթարը ցավակցություն է հայտնել ավիավթարի հետևանքով Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մահվան կապակցությամբ։

2020 թվականին Անկարան զորքեր է ուղարկել Լիբիա՝ կառավարական ուժերին մարզելու և աջակցելու համար, ինչպես նաև ծովային սահմանազատման մասին համաձայնագիր է կնքել, որը վիճարկում են Եգիպտոսը և Հունաստանը։ 2022 թվականին Անկարան և Տրիպոլին նաև նախնական համաձայնագիր են ստորագրել էներգառեսուրսների հետախուզման վերաբերյալ, որին նույնպես Եգիպտոսը և Հունաստանը դեմ են։

Ավիավթարից մեկ օր առաջ Թուրքիայի խորհրդարանը հաստատել էր նախագահական հրամանագրի նախագիծը, որով մեկ տարով մանդատ է տրվում Լիբիայում թուրք զինծառայողների տեղակայման համար։ Ռազմական օգնության մասին դիմումը ներկայացրել էր Լիբիայի կառավարությունը։

Նախորդ Լուրը

Հարավային Կորեան ծրագրում է գործարկել աշխարհի ամենաարագ գնացքներից մեկը

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Այլ Լուրեր

Իրան

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

30/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի որոշումը

30/12/2025
Թուրքիա

Պաշտոնական․ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը

29/12/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բուք ու մերկասառույց. մի շարք ճանապարհներ փակ են

30/12/2025

Սիրիական թղթադրամների վրա Բաշար ալ-Ասադի դիմանկարը կփոխարինվի ձիթապտղի պատկերներով

30/12/2025

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

30/12/2025

Ադրբեջանը դատապարտել է Իսրայելի որոշումը

30/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)