30-12-2025 / 08:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Համաշխարհային բանկը 250 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

2025/12/24 13:14
Հայաստան, Հասարակություն, Տնտեսություն

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը  հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ 

Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի»՝ 24.4 միլիոն դոլարի չափով, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 միլիոն դոլարի չափով։

«Այս ծրագրի  հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը։ Մենք համատեղում ենք կարճաժամկետ օգնությունն այնպիսի ներդրումների հետ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կամրապնդեն Հայաստանում գործող համակարգերը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրն անհապաղ վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքների ձեռք բերել մշտական բնակարաններ։ Այն նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային հիփոթեքային ընկերությանը (ԱՀԸ)՝ բնակարանային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկեր առաջարկող առևտրային բանկերի վերաֆինանսավորումը հեշտացնելու և փախստականների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կառավարման համակարգերի արդիականացման համար։

Ծրագիրը նաև կամրապնդի ինստիտուցիոնալ և բնակարանային քաղաքականության շրջանակները և կբարելավի ԱՀԸ-ի կորպորատիվ կառավարումը։ Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային հիփոթեքային ընկերության ղեկավարությամբ՝ կառավարության վերահսկիչ կոմիտեի ռազմավարական վերահսկողության ներքո։

«Ծրագիրը փոխլրացնում է զարգացման գործընկերների ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի զուգահեռ աջակցությունը։ Այն նաև համահունչ է միջազգային զարգացման գործընկերների, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդասիրական օգնություն տրամադրելու, փախստականների ինտեգրումը հեշտացնելու և կենսապահովման միջոցները ընդլայնելու շարունակական ջանքերին։ Միասին այս ներդրումները կընդլայնեն բնակարանային ֆինանսավորման հասանելիությունը, կխթանեն մասնավոր հատվածի ներդրումները հիփոթեքային շուկայում և կօգնեն Հայաստանին առաջ շարժվել դեպի ավելի դիմակայուն, երկարաժամկետ և ներառական բնակարանային համակարգ»,- ասված է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախորդ Լուրը

Սիրիան և Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը

Հաջորդ Lուրը

ԱԳՆ-ը ամփոփում է 2025 թվականը

Այլ Լուրեր

Թուրքիա

Պաշտոնական․ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը

29/12/2025
Անվտանգություն

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

29/12/2025
Ադրբեջան

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025
Հաջորդ Lուրը

ԱԳՆ-ը ամփոփում է 2025 թվականը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պաշտոնական․ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը

29/12/2025

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

29/12/2025

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025

2025-ին Ադրբեջանի անվտանգային կառույցների նվազագույնը 42 զինծառայող է մահացել

29/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)