30-12-2025 / 06:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիան և Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը

2025/12/24 12:26
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին և պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան հանդիպում են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղիները։ Այս մասին տեղեկացնում է TASS-ը՝ հղում անելով սիրիական SANA պետական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Ռուսաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը նպատակ ունի նպաստել Սիրիայում և ողջ Մերձավոր Արևելքում անվտանգության ու կայունության ամրապնդմանը։ Քննարկվել են Սիրիայի բանակի պաշտպանունակության բարձրացման հարցեր՝ ռազմական տեխնիկայի արդիականացման, ժամանակակից լուծումների ներդրման և ռազմատեխնիկական փորձի փոխանցման միջոցով։

SANA-ի հաղորդմամբ՝ առանձնահատուկ շեշտ է դրվել ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության ռազմավարական բնույթի վրա։ Բացի այդ, կողմերը անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ընդգծել միջազգային հարթակներում Դամասկոսի և Մոսկվայի միջև քաղաքական ու դիվանագիտական համակարգման կարևորությունը։

Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները, տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերը, ինչպես նաև Սիրիայում ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի և գործընկերային հարաբերությունների զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի տնտեսության վրա և նպաստել բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։

Ռուսական կողմը հանդիպման մասին առայժմ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Նախորդ Լուրը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Հաջորդ Lուրը

Համաշխարհային բանկը 250 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

Այլ Լուրեր

Թուրքիա

Պաշտոնական․ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը

29/12/2025
Անվտանգություն

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

29/12/2025
Ադրբեջան

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025
Հաջորդ Lուրը

Համաշխարհային բանկը 250 մլն դոլար կտրամադրի Հայաստանին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պաշտոնական․ Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը

29/12/2025

Դեկտեմբերի 31-ին փակ փողոցներ կլինեն

29/12/2025

Բայրամովը և Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանից Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը

29/12/2025

2025-ին Ադրբեջանի անվտանգային կառույցների նվազագույնը 42 զինծառայող է մահացել

29/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)