21-04-2026 / 20:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը Իսրայելին և Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրում բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ

2026/01/09 16:28
Անվտանգություն, Ժամանց, Մերձավոր Արևելք

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել երկրում շարունակվող բողոքի ցույցերի վերաբերյալ՝ այդ ամենի մեջ մեղադրելով Իսրայելին և ԱՄՆ-ին։

«12-օրյա պատերազմից մինչ այսօր սիոնիստական ռեժիմը հիբրիդային պատերազմով շարունակում է իրանցիների դեմ ճնշումները:Երբեմն փոխում է մարտավարությունը, սակայն չի հրաժարվում Իրանի ժողովրդի դեմ պատերազմելու իր ուղեգծից։ Վերջին օրերի այս իրադարձությունները, թեև սկզբնապես սկսվել են շուկայի անկայունության դեմ բողոքներով, սակայն սիոնիստական թշնամու ուղղորդմամբ և նախագծմամբ վերածվել են երկրի անվտանգության դեմ գործողությունների։

Վերջին օրերին Թրամփի հայտարարությունները նույնպես վկայում են այս երկու ռեժիմների համատեղ ծրագրավորման մասին, որոնք Իրանի ժողովրդի կյանքը դարձնում են անապահով։ Իրանի մեծ ժողովուրդը իր ազգային համախմբվածությամբ 12-օրյա պատերազմի ընթացքում ստիպեց թշնամուն ընդունել ռազմավարական պարտությունը, և այսօր էլ, միասնությամբ ու համերաշխությամբ, կձախողի նրանց դիվերսիոն հնարքները։

Ոչ մի արժանապատիվ մարդ թույլ չի տալիս, որ ազգային խորհրդանիշները, ինչպիսին է դրոշը, ենթարկվեն վիրավորանքի, առավել ևս՝ այրվեն։ Ոչ մի պատվախնդիր իրանցի թույլ չի տա, որ ազգային դիմադրության խորհրդանիշի՝ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի արձանը ենթարկվի վիրավորանքի, առավել ևս՝ այրվի։ Ոչ մի ազատատենչ իրանցի թույլ չի տա, որ ազգային ինքնության խորհրդանիշների նկատմամբ, ինչպես Աստծո տունը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերվի, առավել ևս՝ այն հրկիզվի։ Անկայունությունը որևէ ժողովրդի համար ընդունելի չէ՝ անկախ նրանից, թե որ համակարգից կամ երկրից է:

Ակնհայտ է, որ նրանք, ովքեր տնտեսական պայմանների դեմ բողոք ունեն, չեն կատարի այնպիսի գործողություններ, որոնք տնտեսական վնաս կպատճառեն և կվատթարացնեն իրավիճակը, կամ տնտեսական խնդիրներին կավելացնեն նաև անապահովությունը։ Անվտանգության և իրավապահ ուժերի ներկայությունը միտված է երկրում անապահովության կանխմանը։ Այս ուժերը, Իրանի հպարտ և հաստատակամ ժողովրդի կողքին կանգնած, կչեզոքացնեն սիոնիստական ռեժիմի և նրա կնքահոր՝ ԱՄՆ-ի կողմից մշակված անապահովության սցենարը և կապահովեն ժողովրդի կյանքի համար անվտանգ միջավայր։ Այս ճանապարհին անվտանգության ուժերն ու դատական իշխանությունը որևէ հանդուրժողականություն չեն ցուցաբերի ջարդարարների նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ։

Նախորդ Լուրը

Ի՞նչ ապրանքներ ՀՀ-ից կարտահանվեն Ադրբեջան. Պապոյանը ներկայացրել է քննարկվող ցանկը. Factor.am

Հաջորդ Lուրը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Այլ Լուրեր

Անվտանգություն

Ճապոնիան կվերացնի մահաբեր զենքերի արտահանման արգելքը

21/04/2026
ԱՄՆ

Իրանն ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ ազատել առգրավված բեռնատար նավը

21/04/2026
Անվտանգություն

Վրաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 2 անդամ է ձերբակալվել

21/04/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանում 138.000 քաղաքացիական օբյեկտ է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

21/04/2026

Մակրոնը ՀՀ կժամանի պետական այցով

21/04/2026

Թուրքիայում աղքատությունը խորանում է, իսկ Էրդողանի անվտանգության ծախսերը՝ աճում

21/04/2026

ՀՀ վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

21/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)