03-04-2026 / 02:32
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյան․ Որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք

2026/01/29 16:28
Թուրքիա, Կարևոր, Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընթացքին՝ նշելով, որ կարգավորումը շատ կարևոր է, և զարգացումներ կան այդտեղ, և հասունացած է վաղուց, որ իրադարձություններ տեղի ունենան:

«Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան։ Դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն իրականություն կդառնան։ Մենք հիմա նաև Ախուրիկի հատվածում, Մարգարայի հատվածում գործողություններ ենք անում, որպեսզի հանկարծ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու պատճառով։

Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, իհարկե, չթաքցնեմ՝ դիվանագիտական խողովակներով աշխատանքն արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք: Տեսնում ենք՝ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ Մարգարայի անցակետը տեխնիկապես պատրաստ է, սակայն սահմանը բացվելուց հետո անհրաժեշտ կլինի նաև ենթակառուցվածքների ընդլայնում։

«Բայց պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո այդ կամուրջը, որը կա, բավարար չի լինելու, և պետք է մտածել նոր կամրջի, կամուրջների կառուցման մասին, ընդ որում և՛ Մարգարայում, և՛ Ախուրիկում, Շիրակի մարզում և Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է»,-հավելել է նա:

Փաշինյանն առանձնացրել է նաև Անիի պատմական կամրջի վերականգնման մասին պայմանավորվածությունը՝ նշելով, որ դրա շուրջ քննարկումները շարունակվում են։

«Բնականաբար, այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի և օգտագործվի, չնայած՝ մենք այսօր պայմանավորվածություն ունենք Անիի հատվածի պատմական կամրջի վերականգնման մասին։ Այդ ուղղությամբ քննարկումներ են գնում, և հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսvի, որը խորհրդանշական նշանակություն ունի», – ասել է վարչապետը։

Նախորդ Լուրը

Իրանի արտգործնախարարը վաղը կմեկնի Թուրքիա

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ՊՆ-ն՝ ԱՄՆ- Իրան լարվածության մասին

Այլ Լուրեր

Ժամանց

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026
Արցախ

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026
Հայաստան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ՊՆ-ն՝ ԱՄՆ- Իրան լարվածության մասին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Փետրվարի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 60 երկրների քաղաքացիներ․ ԱԳՆ

02/04/2026

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում» (Ֆոտո)

02/04/2026

Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին

02/04/2026

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

02/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)