02-04-2026 / 05:38
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է. Սրբուհի Գալյան

2026/03/16 12:42
Կարևոր, Հայաստան, Քաղաքականություն

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:

Այդ մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհ Գալյանը Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում:

«Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն պատրաստ է, ինչպես և խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություն չունեմ, որովհետև որոշվել է տեքստը քննարկել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և խորհրդարանական խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,-ասաց նախարարը:

Նախարարը հստակեցրել է, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հայեցակարգային դրույթները նախկինում մշակվել էին, իսկ տեքստը մշակել են այդ դրույթների վրա:

Գալյանի խոսքով՝ մոտեցումը հետևյալն է՝ կենտրոնում մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, իսկ կառավարման գործող կարգից շեղում չկա:

«Այն կարծիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է: Բայց շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերն ու բալանսավորել, օրինակ՝ վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»,-նշեց Գալյանը:

Դատական իշխանության հետ կապված նախատեսելու են երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավորություն: Նաև որպես սկզբունք նախատեսվելու է գործերի երկաստիճան բողոքարկման հնարավորությունը, գործերի գրավոր քննության հնարավորությունը, ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման հնարավորությունը, ինչն այսօր չկա։

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ ՀՀ նոր Սահմանադրության նախագծի տեքստը կհրապարակվի 2026 թվականի մարտին։

Նախորդ Լուրը

Պապիկյանը ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հաջորդ Lուրը

Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթները չեղարկվել են

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Թուրքիա

Տեղի են ունեցել Թուրքիա-Վրաստան քաղաքական խորհրդակցություններ

01/04/2026
Հաջորդ Lուրը

Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթները չեղարկվել են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)