16-08-2026 / 13:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն հրաժարվում է ընդլայնել ռազմական ներկայությունը Հորմուզի նեղուցում՝ չնայած Թրամփի հորդորներին

2026/03/17 11:36
Uncategorized @hy, Անվտանգություն, Իրան, Միջազգային, Քաղաքականություն

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման տարբերակները, սակայն որոշում են կայացրել չընդլայնել իրենց ռազմածովային գործողությունները տվյալ տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Որոշումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, որով նա դիմել էր եվրոպական դաշնակիցներին՝ աջակցելու նեղուցի անվտանգությունն ապահովելու Վաշինգտոնի ջանքերին:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը երկուշաբթի երեկոյան լրագրողների հետ զրույցում հստակեցրել է միության դիրքորոշումը. «Եվրոպան շահագրգռված չէ անվերջանալի պատերազմով։ Սա Եվրոպայի պատերազմը չէ, սակայն Եվրոպայի շահերն այստեղ ուղղակիորեն վտանգված են»։

Կալասը նշել է, որ Կարմիր ծովում ԵՄ ռազմածովային ուժերը, «Ասպիդես» (Operation Aspides) գործողության շրջանակներում, արդեն իսկ առանցքային դեր են խաղում նավարկության ազատության պահպանման գործում։ Թեև քննարկումների ժամանակ եղել է այդ գործողությունն ուժեղացնելու ցանկություն, սակայն այս պահին «մանդատի փոփոխության հարցում հետաքրքրություն չկա»:

ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Դան Յորգենսենն էլ հայտարարել է, որ միության գլխավոր առաջնահերթությունը քաղաքացիների էներգետիկ ծախսերի կրճատումն է։ Նա կոչ է արել եվրոպական գործընկերներին օգտագործել այս ճգնաժամը որպես հնարավորություն՝ նվազեցնելու կախվածությունը «համաշխարհային էներգետիկ անկայուն շուկաներից»։

Հիշեցնենք, որ Հորմուզի նեղուցը սահմանափակվել է Իրանի կողմից՝ այդ երկրի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր:

Նախորդ Լուրը

Իսրայելի վարչապետը Նովրուզի առթիվ շնորհավորել է Իրանի ժողովրդին

Հաջորդ Lուրը

Վրաստանի պատրիարքը վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառություն. Վրացագետ

Այլ Լուրեր

Միջազգային

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026
Անվտանգություն

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
ԱՄՆ

ԱՄՆ-ն USS George Washington ավիակիրն ուղարկում է Մերձավոր Արևելք

14/08/2026
Հաջորդ Lուրը

Վրաստանի պատրիարքը վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառություն. Վրացագետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրաստանում Սամցխե-Ջավախեթիի նոր նահանգապետ է նշանակվել

14/08/2026

Զելենսկին չի կարողանում ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպան գտնել. Politico

14/08/2026

Վրաստանը երկարաձգել է դեպի Հայաստան և Ադրբեջան տանող նոր մայրուղիների կառուցման մրցույթի վերջնաժամկետը

14/08/2026

Լավրովը բացառել է Ուկրաինայի հակամարտության «սառեցումը»

14/08/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)