02-04-2026 / 07:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Տեղահանված ավելի քան 34.000 արցախցի ստացել է ՀՀ քաղաքացիություն

2026/03/19 17:41
Արցախ, Հայաստան

Արցախից տեղահանված 34.576 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» թեմայով քննարկման ընթացքում։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիություն ստանալու գործընթացը շարունակվում է, և մոտ հազար դիմում էլ ՀՀ նախագահի աշխատակազմում է, գրում է 1lurer.an-ը:

«Մոտ 1000 դիմում, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, ՀՀ նախագահի աշխատակազմում են, այսինքն՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»,- ասել է նա։

Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ քաղաքացիության տրամադրման գործընթացում մերժման որևէ դեպք չի արձանագրվել, ինչը, նրա խոսքով, վկայում է կառավարության հանձնառության մասին՝ արագացնել ինտեգրման գործընթացը։

«Մենք ունեցել ենք տեղահանված 28 հազար անչափահաս, որից արդեն մոտ 12 հազարն անձնագրավորման եղանակով ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ հաշվի առնելով ծնողների՝ քաղաքացիության ստացման հանգամանքը»,- նշել է նախարարը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հաստատվել է 5093 դիմում, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով՝ արդեն իրացվել է 2239 բնակարանային հավաստագիր, որոնց մեծ մասը տրամադրվել է միջինում հինգ և ավելի անդամ ունեցող ընտանիքներին։

«Մենք նաև արձանագրում ենք, որ սովորաբար մեծաթիվ ընտանիքի անդամ ունեցող ընտանիքներն են կարողանում ավելի հեշտությամբ իրացնել հավաստագրերը»,- նշել է նախարարը։

Թորոսյանը հայտնել է նաև, որ հուլիսի 1-ից նախատեսվում է սկսել նոր նախաձեռնություն, որը նպատակ ունի աջակցել փոքրաթիվ անդամներ ունեցող ընտանիքներին, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնց անդամները ունեն աշխատունակության հետ կապված խնդիրներ՝ տարիքային կամ ֆունկցիոնալ սահմանափակումների պատճառով։

«Դա երկարաժամկետ վարձակալության ծրագիր է, առնվազն 10 տարի ժամկետով՝ 40 հազար դրամի չափով յուրաքանչյուր քաղաքացու համար, եթե նրանք կհրաժարվեն հավաստագիր վերցնելուց, միևնույն ժամանակ կգրանցվեն սոցիալական բնակարանների հերթացուցակում։ Եթե մենք ունենանք սոցիալական բնակարան, հենց այդ պահին կառաջարկենք, եթե չենք ունենա, կտանք այդ մասնակի փոխհատուցումը մինչև այն պահը, երբ կունենանք»,- տեղեկացրել է նախարարը։

Նա նաև նշել է, որ կառավարությունը տեղյակ է ծրագրի իրականացման ընթացքում բարձրացվող հիմնական խնդիրների մասին։ Մասնավորապես՝ տարբեր բնակավայրերում բնակարանների գները տարբեր են, և մարդկանց ընտրությունը հաճախ պայմանավորված է նաև տվյալ վայրում աշխատանքի հնարավորություններով։

Այդ պատճառով պետությունը փորձում է համատեղել զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերը։ Նախարարի խոսքով՝ արդեն գործարկվել է նաև ինքնազբաղվածության ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համար։

«Այն ներառում է ուսուցման, բիզնես ուղեկցման և կապիտալ ներդրման կոմպոնենտ, բայց միայն այն շահառուների համար, ովքեր բնակարանային ապահովման ծրագրի շահառու են, այսինքն՝ ստացել են հավաստագիր։ Եթե մարդը ստացել է հավաստագիր, բայց իրացնելու խնդիր ունի, այդ թվում՝ ինչ-որ չափով ավելացնելու, եթե չի հերիքում գումարը, մենք նրան տանք հնարավորություն ունենալու զբաղվածություն, որով կապահովի և՛ իրացումը, և՛ հետագա կենսագործունեությունը»,- ասել է Թորոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրին դիմելու հնարավորությունը բացվել է ընդամենը երկու օր առաջ, և արդեն ավելի քան երեք տասնյակ դիմում է ստացվել։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունիսին։ Ծրագրի շրջանակում 242 բնակավայրում բնակարան ձեռք բերելու դեպքում մեկ անձի համար տրամադրվում է 5 միլիոն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 միլիոն դրամ, իսկ մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ առաջին և երկրորդ գոտիների), տրամադրվում է 3 միլիոն դրամ։

Աջակցության չափերը սահմանվել են՝ հաշվի առնելով 2023 թվականին անշարժ գույքի շուկայում իրականացված առուվաճառքի գործարքների վիճակագրական տվյալները։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ։

Նախորդ Լուրը

Բաքուն ոչնչացրել է Խնածախի հայկական հուշարձանները

Հաջորդ Lուրը

ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից

Այլ Լուրեր

Ժամանց

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026
Կարևոր

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

31/03/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան Արաբիայից

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում․ Զախարովա

01/04/2026

Ոսկու արժեքը 16%-ով նվազել է մարտին, այն վերջին 17 տարվա ընթացքում թանկարժեք մետաղների գների առումով ամենավատ ամիսն է

01/04/2026

Հրթիռային հարվածների հետևանքով վնասվել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ուղղափառ տաճարը

01/04/2026

Հայաստանն ընդգրկվել է ամենավատ օդի որակ ունեցող երկրների ցանկում

01/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)