17-05-2026 / 17:07
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ընտրություններից առաջ հնարավոր է բացվեն հայ-թուրքական սահման-ի 2 անցակետերը․ «DW Türkçe»

2026/03/30 21:54
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

«DW»-ի թուրքական ծառայության կայքում հրապարակվել է հոդված «Թուրքիա-Հայաստան սահման․ նոր հույս 33 տարի անց»  վերնագրով, որում նշվել է, որ չնայած Իրանում  պատերազմի հետևանքով ստեղծված լարվածությանը՝ տարածաշրջանի քաղաքները անհամբեր սպասում են Հայաստանի հետ առևտրի վերսկսմանը։ Ըստ կայքի՝ վերջին շրջանում Թուրքիա-Հայաստան հարաբերություններում նկատվում են փոխադարձ բարեկամական հայտարարություններ և դրական քայլեր, իսկ սահմանային անցակետերի աստիճանական բացման ակնկալիքը մեծ սպասումներ է առաջացրել հատկապես Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում։

Միաժամանակ ընդգծվել է, որ տարածաշրջանային պատերազմը ժամանակավորապես դադարեցրել է սահմանների բացման գործընթացը։ Քանի որ Իրանը ցամաքային սահման ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի հետ, հնարավոր զանգվածային միգրացիոն հոսքերի վտանգը հանգեցրել է սահմանային վերահսկողության խստացման։

Հոդվածում, հղում անելով  մի շարք աղբյուրներին, նշվել է, որ հնարավոր է՝ Հայաստանում նախատեսվող ընտրություններից առաջ միաժամանակ բացվեն ինչպես Ալիջանի, այնպես էլ Կարսի Աքյաքա սահմանային անցակետերը։ Նշվել է, որ նման քայլը կարող է ուժեղացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը ընդդիմության դեմ, որը հավանություն չի տալիս Թուրքիայի հետ ավելի սերտ կապերին։

Ըստ նույն աղբյուրների՝ Հայաստանում նախապատրաստական աշխատանքներն ավարտված են։ Նշվել է նաև, որ ճանապարհային հաղորդակցության և առևտրի մեկնարկի համար թուրքական կողմի նախապատրաստական աշխատանքները կարող են ավարտվել 1-2 ամսում, և անցակետի բացումը հավանական է ամռանը։

Հոդվածում տեղ են գտել նաև հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհրդի նախագահ Ք. Սոյաքի խոսքերը։ Համաձայն դրա՝ ներկայումս Վրաստանի միջոցով իրականացվող անուղղակի առևտուրը Թուրքիայի և Հայաստանի միջև կազմում է մոտ 300–350 միլիոն դոլար, իսկ սահմանների բացման դեպքում կարող է հասնել 1 մլրդ դոլարի։ Ըստ Սոյաքի՝ Թուրքիա-Հայաստան սահմանի երկայնքով ստեղծվելիք լոգիստիկ միջանցքները կկապեն ամբողջ Կովկասյան տարածաշրջանը էներգետիկ և հեռահաղորդակցության գծերով։

Հոդվածում ընդգծվել է, որ նախագծի գործարկումը կարող է տնտեսական կարևոր ազդեցություն ունենալ տարածաշրջանի երկրների համար։ Մասնավորապես նշվել է, որ Կարս քաղաքը կարող է վերածվել Հարավային Կովկասի կարևոր առևտրային և զբոսաշրջային կենտրոնի՝ հաշվի առնելով նրա դիրքը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նշանակությունը։

Հոդվածում ուշադրություն է դարձվել սահմանամերձ շրջանների ակնկալիքներին։ Նշվել է, որ Հայաստանի հետ սահմանակից Կարս, Արդահան, Աղրը, Իգդիր և Վան քաղաքները հանդիսանում են Թուրքիայի սոցիալ-տնտեսապես առավել խոցելի շրջաններ, և սահմանների բացումը դիտարկվում է որպես տնտեսական զարգացման հնարավորություն։

«DW» թուրքական ծառայության հետ զրույցում վերոնշյալ քաղաքների առևտրաարդյունաբերական պալատների նախագահները մի շարք կարևոր դիտարկումներ են արել։ Մասնավորապես, Կարսի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ք․ Բոզանը նշել է, որ նրանք անհամբեր սպասում են Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացմանը և ուղիղ առևտրի մեկնարկին։ Ըստ Բոզանի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հակամարտության ավարտից հետո Հայաստանի սահմանի մոտ գտնվող թուրքական քաղաքներում հույսի մթնոլորտ է ստեղծվել։ «Հատկապես Զանգեզուր կամ Թրամփի միջանցք անունով հայտնի նոր լոգիստիկ երթուղու ի հայտ գալը շատ կարևոր հարց է մեր առևտրականների համար։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի սահմանի բացումը շատ դրական զարգացումներ կբերի թե՛ մեր առևտրականների, թե՛ մեր ժողովրդի համար»։

Նախորդ Լուրը

Թրամփը սպառնում է ոչնչացնել Իրանի էներգետիկ համակարգը, եթե համաձայնություն ձեռք չբերվի

Հաջորդ Lուրը

Իրանի խորհրդարանում Հորմուզի նեղուցով անցումը կառավարելու շուրջ նախագիծ են քննարկում

Այլ Լուրեր

Հայաստան

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026
Ադրբեջան

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026
Հայաստան

Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բարդ են Արևմուտքի պատճառով․ Լավրով

15/05/2026
Հաջորդ Lուրը

Իրանի խորհրդարանում Հորմուզի նեղուցով անցումը կառավարելու շուրջ նախագիծ են քննարկում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄԷ-ն նախատեսում է 2027-ին գործարկել Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղ

15/05/2026

2027-ին Հայաստանը կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

15/05/2026

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հացահատիկի հերթական խմբաքանակը

15/05/2026

Թրամփը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում «համբերատար լինել» Իրանի հարցում

15/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)