06-06-2026 / 18:18
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի պատերազմը երկարատև բացասական հետևանքներ կթողնի. ԱՄՀ

2026/04/07 14:08
Իրան, Միջազգային, Տնտեսություն, Քաղաքականություն

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «համաշխարհային երկարատև բացասական հետևանքներ» կլինեն, եթե նույնիսկ Իրան-ԱՄՆ հակամարտությունն ավարտվի մոտ ժամանակներս։ Փոխանցում է Tass-ը:

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հակամարտությունն արագ ավարտվի, ԱՄՀ-ի գլոբալ մակրոտնտեսական կանխատեսումները բացասական են լինելու: «Այժմ բոլոր ճանապարհները տանում են դեպի ավելի բարձր գներ և ավելի ցածր աճ: Նույնիսկ եթե պատերազմն ավարտվի այսօր, ամբողջ աշխարհը կզգա երկարատև բացասական հետևանքները», – նշել է Գեորգիևան:

Գեորգիևան ընդգծել է, որ ամենաշատը կտուժեն աղքատ և խոցելի երկրները, որոնք չունեն էներգետիկ պաշարներ: Նա նշել է, որ շատ երկրներ ունեն քիչ բյուջետային հնարավորություններ կամ ընդհանրապես չունեն դրանք, որպեսզի օգնեն իրենց քաղաքացիներին հաղթահարել պատերազմով պայմանավորված գնաճը: ԱՄՀ ղեկավարը հայտնել է, որ որոշ երկրներ դիմել են ֆինանսական օգնության համար, սակայն չի նշել դրանց անունները:

Ապրիլի սկզբին ԱՄՀ-ն, ՀԲ-ն և Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտնել էին, որ Իրանին հասցված հարվածներն արդեն իսկ հանգեցրել են զգալի գլոբալ տնտեսական հետևանքների, այդ թվում՝ հարվածել են մատակարարման շղթաներին, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներին: Պատերազմի հետևանքները որակվել են որպես «զգալի, համաշխարհային և խիստ անհամաչափ», որոնք արտահայտվում են նավթի, գազի և պարարտանյութերի գների բարձրացմամբ:

Իրանում պատերազմի տնտեսական հետևանքների քննարկումը կենտրոնական տեղ է զբաղեցնելու նաև ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար մարմինների ամենամյա գարնանային նստաշրջանում, որը կայանալու է ապրիլի 13-ից 18-ը Վաշինգտոնում:

Նախորդ Լուրը

Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ տեղի չեն ունենա․ Էրդողան

Հաջորդ Lուրը

Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Այլ Լուրեր

Հայաստան

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026
Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Հաջորդ Lուրը

Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)