10-05-2026 / 09:46
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 254 մարդ

2026/04/09 14:33
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Լիբանանում Իսրայելի լայնածավալ օդային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 254-ի, վիրավորներինը՝ գերազանցել 1100-ը։ Այս մասին հայտնում է NDTV World-ը։

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և երկրի այլ քաղաքներում հիվանդանոցները ծանրաբեռնված են՝ մեծ թվով տուժածներին սպասարկելու դժվարությունների պատճառով։ Շատերի վիճակը գնահատվում է ծանր, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են՝ փլատակների տակ մնացածներին հայտնաբերելու նպատակով։

Հարվածների այս ալիքը, որը համարվում է ամենախոշորը Լիբանանում պատերազմի սկզբից ի վեր, սկսվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր 15-օրյա հրադադարի և Իրանի հետ բանակցությունների մասին՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Սակայն հրադադարից հետո Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Լիբանանը չի ներառվել այդ համաձայնության մեջ։

Ըստ հրապարակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը ներգրավել է շուրջ 50 կործանիչ, որոնք 10 րոպեի ընթացքում իրականացրել են ավելի քան 100 ավիահարված՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, բազմաթիվ հարվածներ հասցվել են նաև խիտ բնակեցված թաղամասերին՝ պատճառելով զգալի ավերածություններ։

Առաջին հարվածներից մեկը հասցվել է Սայդա քաղաքի սրճարաններից մեկին, որի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, 22-ը՝ վիրավորվել։ Բաալբեկում թիրախավորվել է նաև հուղարկավորության արարողություն, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ով միջնորդել էր ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, հայտարարել է, որ Լիբանանը ներառված է համաձայնությունում և կոչ է արել կողմերին զսպվածություն ցուցաբերել։

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է հարվածները՝ դրանք անվանելով «բարբարոսական» և ընդգծելով, որ դրանք խախտում են կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերը։

Նախորդ Լուրը

TRIPP-ը փոփոխվող գլոբալ համակարգում դիրքավորվելու մասին է. Մնացականյան

Հաջորդ Lուրը

Որո՞նք են աշխարհի լավագույն քաղաքներն ուտեստների և խմիչքների սիրահարների համար

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026
ԱՄՆ

Ռուբիո. ԱՄՆ պաշտոնյաններն ինտենսիվ աշխատում են Իրանի հետ հակամարտության դիվանագիտական ​​լուծման համար

06/05/2026
Հասարակություն

Եվրոպայում օդի աղտոտումը գերազանցում է նորմաները

06/05/2026
Հաջորդ Lուրը

Որո՞նք են աշխարհի լավագույն քաղաքներն ուտեստների և խմիչքների սիրահարների համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտման և պատասխան հարվածների մասին

08/05/2026

Նիկոլ Փաշինյանը ներկա չի լինի Մոսկվայի մայիսի 9-ի շքերթին

07/05/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր, թուրքագետ Գևորգ Կալլոշյանը

07/05/2026

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

07/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)