16-04-2026 / 08:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

TRIPP-ը փոփոխվող գլոբալ համակարգում դիրքավորվելու մասին է. Մնացականյան

2026/04/09 14:12
Ադրբեջան, Հայաստան, Տնտեսություն, Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Evnreport-ում հրապարակված իր նոր հոդվածում անդրադարձել է «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծին: Ըստ նախկին նախարարի՝ Հայաստանում այս թեմայի շուրջ քննարկումները ոչ միայն սահմանափակ են, այլև ունեն սխալ ուղղվածություն:

Մնացականյանը սխալ է համարում այն մոտեցումը, երբ հանրային ուշադրությունը կենտրոնանում է բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքի 43 կիլոմետրանոց հատվածի վրա: Նրա բնորոշմամբ՝ սա պարզապես ենթակառուցվածքային հարց չէ, այլ Եվրասիական առևտրային ուղիների գլոբալ վերակազմավորման մի մաս:

«TRIPP-ը Հայաստանի համար հնարավորությունների պատուհան է շատ ավելի լայն իմաստով: Աշխարհաքաղաքական լարվածությունն ու մատակարարման շղթաների խափանումները ստիպում են վերանայել Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տեղաշարժի ձևը»,- նշում է նա:

Ըստ դիվանագետի՝ այս փոփոխության կենտրոնում Միջին միջանցքն է , որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ: Չնայած այն դեռ թերզարգացած է, սակայն դառնում է ռազմավարական առաջնահերթություն, քանի որ՝

  1. Ռուսական ուղին սահմանափակված է պատժամիջոցներով:
  2. Սուեզի ջրանցքը բախվում է անվտանգային լուրջ ռիսկերի:

Մնացականյանը միաժամանակ զգուշացնում է, որ հնարավորությունը դեռ չի նշանակում ներառվածություն. Ադրբեջանում և Թուրքիայում ենթակառուցվածքային զարգացումները կարող են ձևավորվել այլընտրանքային երթուղիներ, որոնք ամբողջությամբ շրջանցում են Հայաստանը:

Որպեսզի Հայաստանը չմնա համակարգից դուրս, նախկին նախարարն առաջարկում է ինտեգրված ռազմավարություն.

  • Ենթակառուցվածքների փոխկապակցում. «Հյուսիս-հարավ» ճանապարհն ու Թուրքիայի հետ վերականգնվելիք կապերը պետք է դիտարկվեն որպես կենտրոնական նշանակության նախագծեր:
  • Ռեսուրսային գործոն. Կենտրոնական Ասիայի կրիտիկական հանածոների (ուրան, լիթիում) նկատմամբ Արևմուտքի աճող պահանջարկը Հայաստանի համար լրացուցիչ հնարավորություն է:
  • Ազդեցության գոտիներ. Ռուսաստանի և Իրանի արձագանքները կձևավորեն այն միջավայրը, որտեղ գործում է TRIPP-ը։ Ուստի տարանցումը պետք է վերածել լծակի:

«Անվտանգության երաշխիքներն ու պաշտպանությունը հիմնված են շահերի վրա։ Մեծ տերությունների շահերը հարափոփոխ են և ժամանակի ընթացքում տրանսֆորմացվում են։ Նման երաշխիքները տալիս են կասկածելի պաշտպանություն։ Լավագույն դեպքում դրանք ապահովում են կախվածություն և դրանից բխող անվտանգային խոցելիություն պաշտպանյալի համար։ Փոխկապակցվածությունը և դիվերսիֆիկացումը, ամուր ինտեգրումը տարածաշրջանային ու համաշխարհային մատակարարման և արժեքային շղթաներին կոչված են բարձրացնելու Հայաստանի նշանակությունը թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային մակարդակով։ TRIPP-ը, այլ կերպ ասած, պարզապես տարածքով տեղաշարժվելու մասին չէ։ Այն փոփոխվող գլոբալ համակարգում դիրքավորվելու մասին է։ Մի երկրի համար, որը վաղուց բնորոշվում է իր սահմանափակումներով, սա հազվագյուտ ռազմավարական պահ է»,- նշել է Զոհրաբյանը:

Նախորդ Լուրը

Մինչև համաձայնության ձեռքբերումն ԱՄՆ զինուժը կմնա «իր տեղում». Թրամփ

Հաջորդ Lուրը

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 254 մարդ

Այլ Լուրեր

Հայաստան

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Հարավային Կովկաս

Վրաստանը չի կարող լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը նախքան անդամակցությունը․ Վրաստանի ԱԳՆ

15/04/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 254 մարդ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)