Հորմուզի նեղուցում կարող է ստեղծվել մոխրագույն գոտի կամ սև շուկա, որտեղ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն նավերի անցման վերաբերյալ։
Այդ մասին «Вести» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Պավել Սելեզնյովը։
Նրա խոսքով՝ համաշխարհային շուկաներն արդեն չափազանց բացասաբար են արձագանքել նեղուցի փակմանը, և երկրները սկսում են պատրաստվել աշխարհատնտեսական լարվածության և կարևորագույն ռեսուրսների պակասի ժամանակաշրջանի։








