16-04-2026 / 01:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ առաջնահերթություններից մեկը. Պետդեպարտամենտի խոսնակ

2026/04/10 12:30
Ադրբեջան, ԱՄՆ, Կարևոր, Հայաստան, Հարավային Կովկաս, Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

«TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ` TRIPP նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 

«TRIPP-ի և հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է 145 միլիոն դոլարի նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։ Այս միջոցները կաջակցեն Հայաստանում առևտրի, ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին և կավելացնեն տարածաշրջանային կապակցվածությունը»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև նշել է, որ 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգները և Հայաստանը համատեղ հայտարարել են TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակման մասին։ 

«Այս փաստաթուղթը ներկայացնում է TRIPP-ի գործարկման հստակ ուղին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված սկզբունքների արտացոլմամբ՝ այն նաև ընդգծում է ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար։ Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, TRIPP-ը կանցնի «աշխարհում տնտեսական տեսանկյունից ամենակարևոր վայրերից որոշների միջով» և «կխթանի առևտրային ակտիվությունը Կասպից ծովի մյուս կողմում՝ օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին»։ TRIPP-ի վերջնական նպատակներն են ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարեկեցությունն ու անվտանգությունը, ընդլայնել ԱՄՆ առևտրային հնարավորությունները՝ զարգացնելով տարածաշրջանային առևտուրն ու կապերը, ինչպես նաև ստեղծել նոր տարանցիկ կապեր Կենտրոնական Ասիայից և Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա»,- եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Նախորդ Լուրը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը

Հաջորդ Lուրը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով

Այլ Լուրեր

Հայաստան

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026
ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Հարավային Կովկաս

Վրաստանը չի կարող լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը նախքան անդամակցությունը․ Վրաստանի ԱԳՆ

15/04/2026
Հաջորդ Lուրը

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական պատվիրակությունը Ադրբեջան է մեկնել ցամաքային սահմանով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)