01-06-2026 / 00:01
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գրոսի. Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ կանգնեցնել ռազմական ճանապարհով

2026/04/15 10:08
Անվտանգություն, Իրան, Քաղաքականություն

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ կանգնեցնել ռազմական ճանապարհով՝ միաժամանակ ընդգծելով, որ չկան ապացույցներ, որոնք կհաստատեն Թեհրանի կողմից միջուկային զենք մշակելու համակարգված ջանքերի առկայությունը։

The Economist պարբերականին տված հարցազրույցում Գրոսին շեշտել է, որ ռազմական մոտեցումներն անարդյունավետ են Իրանի միջուկային գործունեությանն առնչվող հարցերը լուծելու համար: Նա կոչ է արել իրանական կողմին պատշաճ ժամկետներում դյուրացնել ԱԷՄԳ տեսուչների մուտքը ուրանի հետ կապված օբյեկտներ՝ թափանցիկությունն ապահովելու նպատակով։ Անդրադառնալով այն պնդումներին, թե Իրանը մոտ է միջուկային ռումբ ստեղծելուն՝ գործակալության ղեկավարը հերքել է դրանք՝ նշելով, որ երկիրը երբեք չի գտնվել այդպիսի զենք ձեռք բերելուց ընդամենը «շաբաթներ կամ ամիսներ հեռավորության վրա»։

Չնայած Գրոսին փաստել է, որ գործակալության տեխնիկական գնահատականների համաձայն՝ Իրանում չկա միջուկային զենքի ստեղծմանն ուղղված հստակ կամ կազմակերպված ծրագիր, նա միևնույն ժամանակ հավելել է, որ Իրանի հետ համագործակցության մակարդակը դեռևս չի համապատասխանում սպասելիքներին։ ԱԷՄԳ-ն ակնկալում է ավելի սերտ փոխգործակցություն՝ առկա չլուծված խնդիրները կարգավորելու համար։

Այս հայտարարությունները հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա դաշնակիցների կողմից պարբերաբար հնչող այն պնդումների ֆոնին, թե Իրանը մոտենում է միջուկային զենք ունենալու հնարավորությանը, ինչն, ըստ էության, հակասում է գործակալության ներկայացրած մասնագիտական դիրքորոշմանը։

Նախորդ Լուրը

Իրանում հարվածների է ենթարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության 160 օբյեկտ

Հաջորդ Lուրը

Պակիստանի վարչապետը տարածաշրջանային շրջայց է սկսում՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի կազմակերպման համար

Այլ Լուրեր

Անվտանգություն

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026
ԱՄՆ

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Հայաստան

Պուտինն ու Լուկաշենկոն կարճ քննարկել են Հայաստանը ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում․ Պեսկով

29/05/2026
Հաջորդ Lուրը

Պակիստանի վարչապետը տարածաշրջանային շրջայց է սկսում՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի կազմակերպման համար

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)