15-04-2026 / 23:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելն ու Լիբանանը Վաշինգտոնում 30 տարի անց բանակցություններ են վարել

2026/04/15 11:27
ԱՄՆ, Անվտանգություն, Իսրայել, Լիբանան, Կարևոր, Մերձավոր Արևելք, Միջազգային, Քաղաքականություն

Ապրիլի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև տեղի են ունեցել ուղիղ բանակցություններ՝ Լիբանանում Թել Ավիվի շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։ Դրանք առաջին նման բարձր մակարդակի շփումներն են 1993 թվականից ի վեր, սակայն կողմերի միջև խոր տարաձայնությունները նվազեցնում են շոշափելի առաջընթացի հնարավորությունը։  

Բանակցությունները կայացել են ԱՄՆ պետքարտուղարությունում՝ Լիբանանի դեսպան Նադա Համադեհ Մոավադի, Իսրայելի դեսպան Եխիել Լայտերի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև ԱՄՆ դիվանագետների մասնակցությամբ։ ԱՄՆ-ն բանակցությունները բնութագրել է որպես «բաց, ուղիղ և բարձր մակարդակի»՝ ընդգծելով, որ Իսրայելը պատերազմում է «Հեզբոլլահ»-ի, այլ ոչ թե Լիբանանի դեմ։

Բանակցությունների ընթացքում Լիբանանը ձգտել է հասնել անհապաղ հրադադարի, դադարեցնել իսրայելական հարվածները, ապահովել տեղահանվածների վերադարձը և մեղմել խորացող հումանիտար ճգնաժամը։ Իսրայելը, իր հերթին, հրաժարվել է քննարկել հրադադարը և առաջնահերթ է համարել «Հեզբոլլահ»-ի զինաթափումը։

Քննարկվել է նաև հարավային Լիբանանում «անվտանգության գոտիների» ստեղծման տարբերակը՝ մինչև Լիտանի գետը, ինչը ենթադրում է Իսրայելի երկարաժամկետ ռազմական ներկայություն այդ տարածքներում։

Դիվանագիտական գործընթացին զուգահեռ մարտական գործողությունները շարունակվում են։ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը անցել է 2,000-ը, այդ թվում՝ երեխաներ և բուժաշխատողներ, իսկ ավելի քան 1.2 միլիոն մարդ տեղահանվել է։

«Հեզբոլլահ»-ը կտրականապես մերժել է բանակցությունները՝ դրանք որակելով որպես «անիմաստ» և «զիջում» Իսրայելին ու ԱՄՆ-ին։ Կազմակերպության առաջնորդ Քասեմ Նաիմը հայտարարել է, որ բանակցությունները նպատակ ունեն ճնշում գործադրել խմբավորման վրա՝ զենքը վայր դնելու համար։ Նրա խոսքով՝ նման քննարկումները, երբ Լիբանանը շարունակում է ենթարկվել հարվածների, հավասարազոր են «կապիտուլյացիայի»։ Խմբավորումը նաև պնդել է, որ զինաթափման հարցը ներքին լիբանանյան խնդիր է և կարող է քննարկվել միայն Իսրայելի լիակատար դուրսբերումից հետո։

Նախորդ Լուրը

Պակիստանի վարչապետը տարածաշրջանային շրջայց է սկսում՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի կազմակերպման համար

Հաջորդ Lուրը

Առանց Թբիլիսի հետ գործընկերության Միջին միջանցքի գործարկումը շատ բարդ կլինի. վրացի պատգամավոր

Այլ Լուրեր

ԱՄՆ

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Ժամանց

Բեռլինի կենդանաբանական այգում նշում են աշխարհի ամենատարեց գորիլայի ծնունդը (Վիդեո)

15/04/2026
Հարավային Կովկաս

Վրաստանը չի կարող լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը նախքան անդամակցությունը․ Վրաստանի ԱԳՆ

15/04/2026
Հաջորդ Lուրը

Առանց Թբիլիսի հետ գործընկերության Միջին միջանցքի գործարկումը շատ բարդ կլինի. վրացի պատգամավոր

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Երեք հայ ընդգրկվել է «Forbes»-ի «250 ամենանշանավոր self-made ամերիկանցիները» ցանկում

15/04/2026

Մայիսի 3-ից 5-ը ՀՀ օդային տարածքում կարգելվի ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը

15/04/2026

Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում

15/04/2026

Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ. Փաշինյան

15/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)