04-04-2026 / 19:19
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը

2020/05/26 14:23
Ադրբեջան, Հայաստան, Հասարակություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։ 

Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ պնդումները։

Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15,143 ֆունտ ստեռլինգ՝ արված ծախսերի համար։ ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։

Ինչպես ասվում է ՄԻԵԴ վճռի փաստական հանգամանքներում՝ գործը վերաբերում է Հունգարիայում դատապարտված մարդասպանին ու Ադրբեջան տեղափոխվելուց հետո տրված նախագահական ներումին, որտեղ նա պետք է կրեր պատժի մնացած մասը։

Դիմումը ՄԻԵԴ ներկայացրել են  երկու հայեր՝ Հայկ Մակուչյանը (ծնված՝ 1975թ․-ին) և Սամվել Մինասյանը (ծնված՝ 1958թ.), որն այժմ մահացած է ու նրա փոխարեն հանդես են գալիս Մինասյանի այրին և նրանց երկու երեխաները։

2004 թ.-ին Հայկ Մակուչյանը և Մինասյանի ազգականը (քրոջ որդին)՝ Գուրգեն Մարգարյանը, որոնք հայկական բանակի անդամներ էին, մասնակցում էին անգլերենի դասընթացի Բուդապեշտում, որը կազմակերպվել էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից: Դասընթացին մասնակցում էին նախկին Խորհրդային Միության յուրաքանչյուր պետությունից երկու մասնակից, այդ թվում ՝ Ադրբեջանից:

Դասընթացի ընթացքում ադրբեջանցի զինծառայողներից Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց քնած Գուրգեն Մարգարյանին։ Սաֆարովը փորձել էր նաև ներխուժել Մակուչյանի սենյակ՝ նախքան Հունգարիայի ոստիկանության կողմից ձերբակալելը:

Բացառապես դաժան և կանխամտածված սպանության և սպանության նախապատրաստման համար Սաֆարովը Հունգարիայի դատարանների կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ 30 տարի անց պայմանական ազատման հնարավորությամբ:

Քրեական դատավարության ընթացքում Սաֆարովը չզղջաց՝ խոստովանելով, որ սպանել է Գուրգեն Մարգարյանին՝ իր հայկական ծագման պատճառով, քանի որ դասընթացի հայ մասնակիցները նրան հրահրել և ծաղրել են:

2012թ․-ին, Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով, Սաֆարովը տեղափոխվեց Ադրբեջան՝ պատժի մնացած մասը կրելու պայմանով՝ ԵԽ կոնվենցիայի համաձայն:

Սակայն Ադրբեջան ժամանելուն պես Սաֆարովը նախագահական ներում ստացավ, ազատ արձակվեց ու ստացավ մայորի կոչում, արժանացավ բնակարանի և ութ տարվա աշխատավարձի:

Դիմումատուները պնդում են, որ Ադրբեջանը պատասխանատու էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունքի) համար, քանի որ հարձակումը կատարվել է ադրբեջանցի զինծառայողի կողմից, և քանի որ նրան շնորհվել է ներում, ինչը կանխել է նրա պատժի լրիվ կատարումը: Նրանք դժգոհում են, որ Հունգարիան ևս խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը`տրամադրելով և կատարելով Սաֆարովի տեղափոխման վերաբերյալ հայցը՝ առանց համապատասխան պատշաճ պարտավորություններ ձեռք բերելու, որ նա կկրի իր պատիժն Ադրբեջանում:

Նրանք նաև պնդում են, որ 14-րդ հոդվածի համաձայն (խտրականության արգելում)`2-րդ հոդվածի հետ միասին, հարձակումը եղել է էթնիկ դրդապատճառներով ատելության հանցագործություն, որը Ադրբեջանի կառավարությունն ընդունել էր և հաստատել` սպային նախագահական ներում շնորհելով և խրախուսանք տալով:

Նախորդ Լուրը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը 3․721 բանտարկյալի ներում կամ պատժի մեղմացում է շնորհել

Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը դատապարտող հոդվածներ «The Washington Times» -ում

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Հայաստան

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Հաջորդ Lուրը

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը դատապարտող հոդվածներ «The Washington Times» -ում

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)